Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը. բեկումնային փոփոխությո՞ւն

Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո հայտարարություն են արել Մինսկի խմբի համանախագահները, որոնց հայտարարությունը, սակայն, հայաստանյան լրահոսում քիչ ուշադրության է արժանացել: Իհարկե, սա հնարավոր է բացատրել մի կողմից այն հանգամանքով, որ հայտարարությունը բավականին հերթական և հերթապահ էր, բավական ստանդարտ, ինչին հանրությունն արդեն վարժվել է, և նաև նրանով, որ այդ լրահոսում ներքին թեժ հարցերի առատությունից, որոնք «տեղ չեն թողնում» Մինսկի խմբի համանախագահների համար:

Մյուս կողմից, չէ՞ որ խոսքը վերաբերում է Հայաստանի, հայկական պետականության համար կարևորագույն՝ Արցախի խնդրին: Ավելին, կարևորագույնն այս դեպքում, թերևս, նույնիսկ քիչ է ասված, քանի որ արցախյան հարցը հայկական պետականության՝ առանց չափազանցության լինել-չլինելու հարց է: Մյուս կողմից, սակայն, այստեղ գուցե նկատվում է, կամ ցանկալի է նկատել հատկանշական մի տրանսֆորմացիա:

Այն, որ արցախյան հարցը հայաստանյան և հայկական հանրության համար ընդհանրապես գերհարց է, թերևս անառարկելի է: Միևնույն ժամանակ, հայկական հանրությունը գուցե աստիճանաբար գալիս է այդ գերհարցի առավել պրագմատիկ և համարժեք գնահատման ռեժիմի, երբ հանգրվանային այս կամ այն իրողությունները չեն առաջացնում ավելորդ աժիոտաժ և իրարանցում, ու հանրությունը կարողանում է շատ հստակ գնահատել պրակտիկ աշխատանքային պրոցեսը որևէ նշանակալի, հանգրվանային փուլից կամ ընդհանրապես խնդրի խորքային էությունից: Իհարկե, չենք կարող պնդել, որ տեղի է ունենում այդպիսի տրանսֆորմացիա, և դիտարկումն ընդամենը, այսպես ասած, տեսական կամ հիպոթետիկ է, սակայն նաև շատ ողջունելի կլիներ, եթե հանրությունն ապրեր այդ մտա-հոգեբանական տրանսֆորմացիան: Ինչ է դա նշանակում:

Այն, որ Արցախի հարցում ի վերջո կա աշխատանքային պրոցես, որոշակի գործոններով պայմանավորված անխուսափելի մի պրոցես, որտեղ հայկական խնդիրը դիրքային նվազագույն անհրաժեշտ նշաձողեր սահմանելն է, ինչն արված է: Եվ կա պետական, համազգային ռազմավարական նպատակ, որը ամփոփված է ներկայիս ստատուս-քվոյի շրջանակում: Այդ նպատակի սպասարկումը պահանջում է ամենօրյա աշխատանք այլ ուղղություններով՝ տնտեսություն, քաղաքականություն, հասարակական կյանքի, հարաբերությունների ինստիտուցիոնալ արդիականացում, ներքին գաղափարական, արտահամակարգային վերափոխումներ և պետական ու համազգային կենսունակության էական բարձրացում: Հանդիպումները, բանակցությունները, արվող հայտարարությունները դիվանագետների և միջնորդների աշխատանքն է, որը պետք է հանրայնորեն լինի վերահսկելի, սակայն չկլանի հանրության ավելորդ ուշադրություն, որովհետև բուն, ըստ էության, անելքը այլ դաշտում է: Որովհետև, եթե այդ դաշտում անելիքն արվի, ապա դիվանագիտական աշխատանքում, եթե անգամ արդյունքն ինքնաբերաբար չարտացոլի դա, առնվազն չի էլ կարող վնասել: Իսկ հակառակ պարագայում, որքան էլ լավ աշխատանք կատարվի դիվանագիտական դաշտում, միևնույն է, դրա էֆեկտը կլինի խիստ կարճատև, եթե ներպետական և ներազգային կենսունակության դաշտում մենք, որպես հանրություն, չենք կարողանում ձևավորել առաջնահերթություններ և օրակարգ ու այն առաջ տանել առարկայական և դինամիկ քայլերով:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում