211652_close_icon
views-count46023 դիտում article-date 22:40 14-02-2020

Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ոստիկանները ձնաբքի միջից ու մերկասառույց ճանապարհներից դուրս են բերել մեծ թվով «կամակոր» վարորդների ավտոմեքենաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով մարզային ճանապարհներին երբեմն վարորդները հայտնվում են անելանելի վիճակում: Շատ դեպքերում մեղավոր են նաև հենց իրենք՝ վարորդները, քանի որ ինչքան էլ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու ճանապարհային ոստիկանութունը հորդորում են, որ որոշ ճանապարհներին ձնաբուք է ու մերկասառույց, միևնույն է, կան այսպես ասած՝ «խիզախներ», ովքեր մտածում են, թե իրենք կարող են հանգիստ անցնել նշված հատվածներով ու հայտնվելով անելանելի վիճակում, նրանց օգնության են հասնում փրկարարներն ու ոստիկանները: Արդեն քանի օր է, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ և 6-րդ վաշտերի 1-ին, 2-րդ դասակների ծառայողները, ոստիկանության Սիսիանի, Գորիսի, Մարտունու, Վարդենիսի, Սևանի բաժինների ծառայողները դարձել են որոշ վարորդների համար փրկիչներ: Նրանք ուժեղ բքի պայմաններում մերկասառույց ճանապարհներից ու բքի միջից դուրս են բերում «կամակոր» վարորդների ավտոմեքենաները: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր