Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Շեշտը պետք է դնենք հավասարակշռված խաղի վրա. Կապառոս

Շեշտը պետք է դնենք հավասարակշռված խաղի վրա. Կապառոս

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով Իսլանդիայի ընտրանին ֆիզիկապես շատ ուժեղ թիմ է:

«Մենք խաղում ենք շատ ուժեղ հավաքականի դեմ և առաջին հերթին շեշտը պետք է դնենք հավասարակշռված խաղի վրա: Իսլանդիան ֆիզիկապես շատ լավ է պատրաստվել: Եվ այս խաղը բնականաբար կտարբերվի նախորդ հանդիպումից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախաղային մամուլի ասուլիսին ասել է մասնագետը:

Կապառոսն անդրադարձավ նաև ընտրանու նորեկ Էդուարդ Սպեևցյանին շեշտելով, որ իրեն դուր է գալիս այն հանգամանքը, որ Սպերցյանը լավ է զգում հավաքականում, սակայն նրան ժամանակ է պետք:

«Այս խաղի համար մեզ թարմ ֆուտբոլիստներ են պետք: Նախորդ խաղին կային ֆուտբոլիստներ, որոնք տրիբունայում էին նստած, սակայն այժմ կլինեն հայտացուցակում»,-ասաց նա:

Խոսելով Իսլանդիայի ընտրանու մասին իսպանացի մասնագետն առանձնացրեց այն հանգամանքը, որ իսլանդացիների երկար ժամանակ է ինչ հանդես են գալիս միասին և աշխարհի առաջնության մասնակցության մեծ փորձ ունեն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Իսլանդիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: Մինչ այս աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Խոակին Կապառոսի սաները նվազագույն հաշվով հաղթել էին Լիխտենշտեյնին: Հանդիպումը կսպասարկեն ալբանացի մրցավարները՝ Էնեա Յորգիի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Ռիդիգեր Ցոկայը և Ռեյդի Ավդոն։ Չորրոդ պաշտոնյան է Յուջին Ջայան։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Կարել Վիդլակը (Չեխիա), պատվիրակը՝ Լեոնիդ Կալոշինը (Ռուսասատան)։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]