14:02:21 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Ժամանակին գեր եմ եղել». Օլյա Հակոբյանի նրբագեղության գաղտնիքը

    19:50 14 Նոյեմբեր 2017

    «Հմայքի գաղտնիքներ» խորագրում այս անգամ փորձել ենք բացահայտել դերասանուհի Օլյա Հակոբյանի նրբակազմության գաղտնիքը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Օլյան անկեղծացել է՝ կիսվելով իր դիետայով եւ առօրյա գրաֆիկով.

    «Առավոտյան, առհասարակ, չեմ ուտում: Միգուցե, միայն շոկոլադ ուտեմ սուրճի հետ: Ցերեկը աշխատում եմ նորմալ սնվել, քանի որ դա բաց թողնելու դեպքում, երեկոյան ստիպված ինչ-որ բան պետք է ուտեմ: Ցերեկվա ժամերին ուտում եմ որեւէ տաք ճաշատեսակ եւ աղցան, իսկ երեկոյան՝ թեթեւ բաներ՝ միրգ, յոգուրտ… Իհարկե, խոսքը իդեալական օրվա մասին է, որը շատ հաճախ խախտվում է :)»,-ասում է Օլյան՝ հավելելով.

    «Դիետա պահում եմ այն ժամանակ, երբ զգում եմ, որ քաշս ավելացել է: Դա, սովորաբար, մեկ շաբաթ է տեւում, բայց շատ դժվար դիետա է: Ժամանակին գեր եմ եղել: Շատ տանջանքներից հետո նիհարել եմ 19 կիլոգրամով: Բարեբախտաբար, երբեք այդ քաշին չեմ վերադարձել, նույնիսկ հղիության ժամանակ: Ես համաձայն եմ, որ քնի ժամը եւս կարեւոր է, բայց, ցավոք, չեմ սիրում շուտ քնել: Գիշերային ժամերին սովորաբար ֆիլմեր եմ դիտում»:

    Իր սննդակարգից դերասանուհին բացառում է fast food-ն ու գազավորված ըմպելիքները՝ կարեւորելով նաեւ մարզումներին ժամանակ տրամադրելը.

    «Վերջերս նորից սկսել եմ զբաղվել սպորտով: Ժամանակին շատ մեծ ուշադրություն էի դարձնում դրան, անգամ հիվանդագին…Անդադար պարապում էի: Հիմա վերսկսել եմ պարապմունքերս, բայց ավելի հանգիստ ռեժիմով»,-ասում է նա:

    Օլյայի կարծիքով՝ կինն իրեն գեղեցիկ զգալու համար պետք է լինի ինքնաբավ, գնահատված եւ սիրված.

    «Ես խորհուրդ չեմ տալիս, պարզապես ցանկանում եմ, որ յուրաքանչյուր կին՝ գեր, թե նիհար, գեղեցիկ, թե ոչ, լինի երջանիկ…»,-եզրափակեց դերասանուհին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս