Friday, 29 03 2024
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞

Քրեական գործ կհարուցվի՞ Արթուր Բաղդասարյանի նկատմամբ

Օրերս մամուլում հրապարակվել էր տեղեկություն այն մասին, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը և «Օրինաց երկիր» կուսակցության նախկին նախագահ և ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը կասկածվում են ապօրինի ճանապարհով գույք ձեռք բերելու մեջ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք անօրինական ճանապարհով անհատույց ձեռք են բերել Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող հինգ միլիոն դոլար արժողությամբ պանսիոնատը։

Հայտնի է, որ դեռևս հոկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել էր տրանսպորտի և կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊԸ աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանը։

Եվրոպական համալսարանը, որի ռեկտորն է Արթուր Բաղդասարյանի կուսակից Հեղինե Բիշարյանը, շտապեց հաղորդագրություն տարածել, որով պարզաբանում է, որ ս.թ. նոյեմբերի 15-ին ԶԼՄ-ներով տարածված նյութն առ այն, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը, ՀՀ պետական գույքի կառավարման որոշմամբ, Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող մոտ 5 մլն դոլար արժողությամբ պանսիոնատներից մեկը, հակառակ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված կարգի, անհատույց հանձնել է «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանին, իրականությանը չի համապատասխանում: «Նախ նշենք, որ Գուրգեն Սարգսյանը, որպես կապի և տրանսպորտի նախարար, պաշտոնավարել է 2008-2010թթ. ընկած ժամանակաշրջանում և, բնականաբար, ըստ մամուլի տեղեկատվության՝ 2013-ին ոչ միայն չէր կարող որպես նախարար նման գործարք իրականացնել, այլ նաև օրենսդրությամբ չուներ պետական գույք օտարելու որևէ իրավասություն։ Քանի որ վերոհիշյալ գույքը պատկանում է Եվրոպական համալսարանին, հարկ ենք համարում հերքել այդ տեղեկատվությունը և հայտնել հետևյալը. «Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող պանսիոնատը, համաձայն 2011 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՀ կառավարության N 1700-Ա որոշման, հանձնվել է «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին (ներկայումս` «Եվրոպական Համալսարան» հիմնադրամ) և գտնվում է վերջինիս հաշվեկշռում, այսինքն՝ նշված գույքը ո՛չ օտարվել է և ո՛չ էլ վաճառվել։ Քանի որ «Եվրոպական Համալսարան» հիմնադրամը, համաձայն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի, շահույթի նպատակ չհետապնդող կազմակերպություն է, իսկ վերջինիս հնարավոր լուծարման դեպքում նրա գույքը դառնում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը, ապա պատկերն ավելի ամբողջական է դառնում։ Ավելին, Եվրոպական համալսարանը հանդիսանում է ՀՀ կառավարության որոշմամբ և մասնակցությամբ հիմնադրված և միջազգային մասնակցությամբ հանրային բուհ, հետևաբար, նշված գույքը չի կարող հանդիսանալ որևէ ֆիզիկական անձի, այդ թվում՝ Արթուր Բաղդասարյանի սեփականությունը»:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերում գլխավոր դատախազությունը Եվրոպական համալսարանի տարածած հաղորդագրությանը։

«Նյութեր են նախապատրաստվում։ Եթե բավարար հիմքեր ձեռք բերվեն հանցավոր դրսևորումների հատկանիշների մասին, ապա քրեական գործ կհարուցվի, եթե ոչ՝ կկայացվի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում»,- արձագանքեց Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ ավելացնելու այլ բան չունի։

Հիշեցնենք, որ 1995-2017թթ․ անընդմեջ ԱԺ պատգամավոր ընտրված և իր հիմնադրած «Օրինաց երկիրը» ղեկավարած Արթուր Բաղդասարյանը 2018թ․ թավշյա հեղափոխությունից հետո հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում