Բաժիններ՝

Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն

Բռնցքամարտի Հայաստանի կանանց թիմի անդամ Անի Հովսեփյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն:

Վլադիկավկազում ավարտին մոտեցող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Անի Հովսեփյանը եզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցչին եւ նվաճեց արծաթե մեդալ:

Հայաստանի հավաքականը հայրենիք կվերադառնա 5 մեդալով: Ոսկե մեդալ էր նվաճել Անուշ Գրիգորյանը:

Ավելի վաղ բրոնզե մեդալակիր էին դարձել Վախթանգ Հարությունյանը, Հրայր Շահվերդյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը: Hայ բռնցքամարտիկները Վլադիկավկազում հանդես էին գալիս հավաքական թիմի ավագ մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի, 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի եւ կանանց հավաքականի ավագ մարզիչ Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս