25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կադրային փոփոխություններ

Արցախի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայության արդյունավետությունը էլ ավելի բարձրացնելու նպատակով Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի ապրիլի 3-ի հրամանով ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Գասպարյանը ազատվել է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի պետի պաշտոնին։

Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Ջիվան Ղահրամանյանը ազատվել է ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի պետի պաշտոնից և գրանցվել Արցախի Հանրապետության ոստիկանության կադրերի ռեզերվում։

Խիստ քննադատության ենթարկելով վերջերս Մարտունու շրջանում գրանցված խուլիգանության հանցադեպը, ոստիկանության պետը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի  նորանշանակ պետ, ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Գասպարյանից պահանջել է բոլոր ուժերը ներուղղել նման դեպքերը կանխարգելելու և  շրջանի օպերատիվ իրավիճակի կայունության անշեղ ապահովման հրամայականին։

Ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար ոստիկանության պետի հրամանով ոստիկանության Մարտունու շրջբաժնի երեք ծառայողներ ենթարկվել են «Խիստ նկատողություն» կարգապահական տույժի։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ