Հայտնի դերասանուհի, «Հմայվածները» կուլտային սերիալի աստղ 45-ամյա Հոլի Մարի Քոմբսը ամուսնացել է երրորդ անգամ: Մինչև հարսանիքը դերասանուհին երեք տարի հանդիպել է ընտրյալի՝ ռեստորատոր Մայք Ռայանի հետ: Նա դերասանուհուն ամուսնության առաջարկություն է արել դեռևս 2017-ին:
Հայտնի է, որ Հոլի Մարի Քոմբսը և Մայք Ռայանը պսակադրվել են Կալիֆոռնիայի Կարմել քաղաքում: Զույգը երդումներ է փոխանակել հարազատների ներկայությամբ, Սանտա Լուչիա արգելոցում:
Եվ ահա «Հմայվածների» աստղը Instagram-ի իր էջում հրապարակել է հարսանեկան առաջին լուսանկարները:
Նկարներում Հոլի Մարի Կոմբսը ավանդական սպիտակ զգեստով է, ինչպես նաև գլխազարդով և քողով: Դերասանուհու ձեռքին ծաղկեփունջ է, իսկ պարանոցին՝ զանգվածային մանյակ: Նվազագույն դիմահարդարումը միայն շեշտում է դերասանուհու բնական գեղեցկությունը: