1322 դիտում
22:52 22-10-2019
Նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ԵՄ դեսպանին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։
Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու համագործակցության նոր ուղղությունները:
Դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է, որ կրթության ոլորտը ԵՄ-ի առաջնահերթություններից է և իրենք պատրաստ են աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման ճանապարհին։
Նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է բարեփոխումների ընթացքն ու նախարարության առաջնահերթությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Եվրոպական միությունը կօժանդակի ռազմավարության մշակման աշխատանքներն ավարտին հասցնելու գործում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության մի շարք այլ ուղղություններ ևս: Մասնավորապես կարևորվել է նախարարության առանձին ստորաբաժանումների և ոլորտային մի շարք կառույցների կարողությունների զարգացման հարցում ԵՄ աջակցության հնարավորությունը, քանի որ բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների առկայությունն առաջնային նշանակություն ունի։
Կողմերը քննարկել են նաև բուհական կրթության ոլորտում համագործակցության ամրապնդման մեխանիզմներն ու համալսարանների միջև կապերի ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նաև Erasmus+ ծրագրի շրջանավարտների ցանց ստեղծելու, ծրագիրը դեպի հանրակրթության ոլորտ ընդարձակելու հնարավորությունը։
Նմանատիպ նյութեր
1505 դիտում
16:38 19-04-2022
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին
1505 դիտում
14:28 25-02-2015
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին
784 դիտում
16:55 17-09-2019
Նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանին