Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Արսենալը» գլխավոր մարզչի որոշումը Մխիթարյանի վերաբերյալ․ ի՞նչ ճակատագիր է սպասվում հայ ֆուտբոլիստին

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան, որոշել է վաճառել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը։ Այս մասին գրում է Todofichajes պարբերականը, նշելով, որ ամռանը հայ կիսապաշտպանը պաշտոնապես կդառնա «Ռոմայի» ֆուտբոլիստ։ Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստի տրանսֆերը պատկանում է Լոնդոնի «Արսենալին», իսկ իտալական ակումբում ելույթ է ունենում վարձավճարով։ Նախօրեին Daily Express-ը տեղեկություն էր տարածել, որ անգլիական ակումբի ղեկավարությունը ևս դեմ չէ Մխիթարյանին վերջնականապես տրամադրել «Ռոմային»։ Նշվում էր, որ կողմերի միջև ակտիվ բանակցություններ են ընթանում։ Այն բանից հետո երբ Մխիթարյանը արդյունավետության աչքի էր ընկել «Ռոմայում», Արտետան հայտարարել էր, որ կմտածի հայ ֆուտբոլիստին վերադարձնելու մասին։ «Մխիթարյանին վերադարձնելու հնարավորություն ունենք, դիտարկում ենք այդ տարբերակը։ Նա միշտ ինձ դուր է եկել։ Նա ֆուտբոլիստ է, ով կարող է ադապտացվել ցանկացած թիմի, երբ լավ մարզավիճակում է։

Մխիթարյանը վերջին խաղերում բավական հաջող խաղաց։ Գիտենք նրա որակները, ֆուտբոլային անցյալը։ Մեզ լրացուցիչ տեղեկություններ են պետք, որպեսզի ճիշտ որոշում կայացնենք»,- ասել էր Արտետան։ Վերջին զարգացումները սակայն ցույց են տալիս, որ Արտետան այնուամենայնիվ փոխել է որոշումը Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ։ «Արսենալը» գտնվում է անկման փուլում, և ակումբի ղեկավարությունը փորձում է լուրջ քայլեր ձեռնարկել ճգնաժամը հաղթահարելու համար։ Լոնդոնյան ակումբը դուրս է մնացել Եվրոպա լիգայի խաղարկությունից, իսկ Անգլիայի Պրեմիեր լիգայում այս պահին միայն 9-րդն է։ Արդեն մի քանի տարի թիմի առաջ խնդիր է դրվում նվաճել Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգիր, բայց…։ Եվ ահա վաճառելով Մխիթարյանի ևս էլի մի քանի խաղացողների տրանսֆերը «Արսենալը» ըստ երևույթի մտադիր է կադրային լուրջ փոփոխություններ իրականացնել։ Վերջին օրերին բրիտանական ԶԼՄ-ները գրում են, որ ամռանը «Արսենալից» կհեռանա հարձակման գծի առաջատար Պյեր Էմերիկ Օբամեյանգը։ Վերջինիս ծառայություններով հետաքրքրված են «Չելսին» և «Բարսելոնան»։ Նույն աղբյուրի համաձայն Օբամեյանգը ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։ Ինչևէ Մխիթարյանի «Ռոմայում» հայտնվելու թերևս միակ հարցը ֆինանսական կողմն է։

Թե որքան է «Արսենալը» պահանջում հայ ֆուտբոլիստի համար առայժմ հայտնի չէ։ Ավելի վաղ անգլիական ԶԼՄ-ները գրում էին, որ «Ռոմայի» նախկին՝ 10 միլիոն եվրո առաջարկն «Արսենալի» համար անընդունելի է եղել, և այժմ իտալական ակումբը հայ կիսապաշտպանի համար առաջարկում է 14 միլիոն եվրո։ Ենթադրվում է, որ վերջին շրջանում ցուցադրած տպավորիչ և արդյունավետ ելույթներից հետո «Արսենալը» բարձրացրել է Մխիթարյանի տրանսֆերային արժեքը։ Այն որ «Ռոման» ցանկանում է պահել Մխիթարյանին միանշանակ է։ Այս մասին հայտարարել էր թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան։ «Ռոման» այս պահին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցում է նաև պաշտպան Քրիս Սմոլինգի տրանսֆերի շուրջ։ Սմոլինգը ինչպես Մխիթարյանը «Ռոմայում» ելույթ է ունենում վարձակալության հիմունքներով։ Այս երկու ֆուտբոլիստները դարձել են «Ռոմայի» կարևոր մասնիկները։ «Սմոլինգը գերազանց մարդ է, անհավանական պրոֆեսիոնալ։ Նա շատ հեշտ հարմարվեց իտալական ֆուտբոլին։ Նրան բոլորը սիրում են «Ռոմայում», քանի որ նա իսկական պրոֆեսիոնալ է։ Կցանկանայի, որ նա մնար։ Զրուցում ենք այդ թեմայով։ Նա շատ կարևոր է մեր թիմի համար։

Մխիթարյանը վնասվածքներ ունեցավ, բայց հիմա վերադառնում է և ապացուցում իր վարպետությունը։ Նա խաղադաշտում գերազանց որոշումներ ընդունող խաղացող է։ Կցանկանայի, որ նա էլ մնար»,- նշել էր Ֆոնսեկան։ Թե ինչ ճակատագիր է սպասվում Մխիթարյանին այս պահին դժվար է ասել։ Միանշանակ է թերևս, որ եթե ֆինանսական հարցում «Ռոման» և «Արսենալը» համաձայնության գալ մեր հավաքականի ավագը պաշտոնապես կդառնա «Ռոմայի» ֆուտբոլիստ։

«Ռոմայի» կազմում այս մրցաշրջանում Մխիթարյանն անցկացրել է 13 հանդիպում, խփել է 6 գնդակ և կատարել 3 գոլային փոխանցում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում