211652_close_icon
views-count1267 դիտում article-date 21:35 05-08-2019

Ներկայացվել է Վերաքննիչ դատարանի նորանշանակ դատավորը

ՀՀ նախագահի օգոստոսի 1-ի հրամանագրով՝ Արմեն Բեկթաշյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հուլիսի 29-ի ԲԴԽ-55-Ո-120 որոշմամբ ներկայացված առաջարկությունը: Այսօր՝ օգոստոսի 5-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը դատարանի նախագահի պաշտոնակատարին և դատավորներին ներկայացրեց նորանշանակ դատավոր Արմեն Բեկթաշյանին: Սերգեյ Չիչոյանը, շնորհավորելով Արմեն Բեկթաշյանին, հաջողություն մաղթեց նրան Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի բարդ և պատասխանատու աշխատանքում: [b]Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր