Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Իշխանությունը ֆուտբոլի գնդակ չէ. Քոչարյանը հետ չի ստանա Սարգսյանին տված պասը

Երեկ իսկապես աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ. ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունը կողմ քվեարկեց «Ելք» խմբակցության կողմից խորհրդարան ներկայացված նախաձեռնությանը: «Ելք»-ը առաջարկում էր Ազգային Ժողովի անունից ընդունել հայտարարություն, որը վերաբերվելու էր 2008թ. Մարտի 1-2-ի իրադարձություններին, և ՀՀԿ-ն համաձայնվեց հարցը ընդգրկել օրակարգ:

ՀՀԿ-ն կողմ քվեարկեց մի հայտարարության քննարկմանը, որի առաջին կետում խոսվում է 2008թ. նախագահական ընտրությունների կեղծման մասին: Ավելորդ է հիշեցնել, որ հենց այդ ընտրությունների արդյունքում նախագահ հռչակվեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Բայց ՀՀԿ-ի քվեարկությունը չի կարելի դիտարկել Սերժ Սարգսյանին թիկունքից հասցված հարված: Այդ քվեարկությամբ ՀՀԿ-ն պաշտպանում է Սարգսյանի թիկունքը, քանի որ հարվածը սպասվում է այլ տեղից: «Ելք»-ի հայտարարության երկրորդ կետում կա պահանջ սեղմ ժամկետներում բացահայտել և պատասխանատվության կանչել Մարտի 1-2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին և անմիջական կատարողներին, ինչպես նաև խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառելու մեղավորներին:

Ում նկատի ունեն ՀՀԿ-ականները Մարտի 1-ի կազմակերպիչ ասելով, և ում դեմ է ուղղված այս որոշումը, որի ընդունման օգտին միաձայն կողմ են քվեարկել ՀՀԿ-ականները: Այս հարցը հնչեցնելիս, բոլորի հայացքները միանգամից ուղղվում են դեպի Ռոբերտ Քոչարյանը: ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը, որը ղեկավարել է Մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրող հանձնաժողովը, հայտարարում է, որ ինքը 10 տարի առաջ կողմնակից է եղել, որ իրավապահ մարմինները հարցաքննեն այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Պարզ է չէ, որ սրանից 10 տարի հետո էլ Սամվել Նիկոյանը կարող է հայտարարել, որ ինքը կողմնակից է եղել Սերժ Սարգսյանի հարցաքննությանը, և նույնիսկ ընդհատակյա պայքարել է նրա իշխանության գործունեության դեմ: Բայց դա այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը չլինի իշխանության ղեկին: Առայժմ Նիկոյանը բացահայտում է, թե որքան հետևողական է ինքը եղել Քոչարյանին հարցաքննելու հարցում, և եթե սկսի պահանջել, որ պատասխանատվության ենթարկվեն այն պաշտոնյաները, ովքեր անտեսել են այդ պահանջը և չեն հարցաքննել Քոչարյանին, հանկարծ չզարմանանք: Նիկոյանը և մյուս ՀՀԿ-ականները չափազանց հետևողական են, երբ հարցը վերաբերվում է երկրում օրինականության ապահովմանը:

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, ովքեր Քոչարյանի իշխանության տարիներին եղել են իշխանության մեջ, հիմա հանդես են գալիս նրա դեմ: Նրանց ասածն այն է, որ եթե անհրաժեշտ լինի, ապա իրենք ոչ միայն կողմ կլինեն «Ելք»-ի հայտարարությունը օրակարգ ընդունելուն, այլ կարող են կողմ քվեարկել դրա ընդունմանը: Իրադարձությունների նման անակնկալ և սրընթաց զարգացումը ուղղակի անհնար կլիներ, եթե ՀՀԿ-ի ներսում մտահգություն չունենային, որ Ռոբերտ Քոչարյանը իշխանության վերատիրանալու ծրագիր ունի: Երբ Ռոբերտ Քոչարյանը 2008թ. իշխանությունը հանձնեց Սերժ Սարգսյանին, լուրեր տարածվեցին, որ նրանց միջև պայմանավորվածություն կա, որ 2011թ. Քոչարյանը նախագահ Սարգսյանի կողմից պետք է նշանակվի վարչապետի պաշտոնում, և նրանք այդպես պետք է կիսեն բաժնետիրական հիմունքներով իրենց պատկանող իշխանությունը: 2011թ. Քոչարյանը վարչապետ չնշանակվեց, ինչը շատերին առիթ տվեց մտածելու, որ բաժնետերերի միջև ընդհանուր ունեցվածքի կառավարման և տնօրինման շուրջ արմատական տարաձայնություններ կան: Գուցե այդ տարաձայնություները հարթվեին 2018թ., եթե նախագահ Սերժ Սարգսյանը ռոտացիայի կարգով Քոչարյանին հանձներ իշխանության մենեջմենթը իրականացնելու հնարավորությունը: Բայց Սերժ Սարգսյանը ոչ միայն մտադիր չէ դա անել, այլ ակնարկում է, որ կարող է վիճարկել Քոչարյանի սեփականության իրավունքի օրինականության հարցը:

Հայերը ընդհանրապես զուրկ են բաժնետիրական սեփականություն կառավարելու հմտություններից և չունեն նման ավանդույթներ: Խոսքը ոչ միայն նյութական սեփականությանն է վերաբերվում, այլ այնպիսի նուրբ ոլորտի, ինչպիսին իշխանությունն է: Չնայած իշխանության համատեղ տիրապետումն ու կառավարումը հատուկ չէ ոչ միայն հայ քաղաքական մշակույթին, այլ անհասկանալի կատեգորիա է համաշխարհային պատմության համար: Երբ որևէ մեկը իշխանությունը փոխանցում է մեկ ուրիշին, դա դիտարկվում է ոչ թե բարի կամքի, այլ այն պահելու անհնարինության դրսևորում: Հենց այդ պատճառով իշխանություն հանձնելը ամենևին առիթ չէ, որ փոխադարձության ակնկալիք ունենաս, մանավանդ, որ ում հանձնել ես իշխանությունը, նա այն պահելու խնդիր չունի: Այնպես որ, մինչև վարչապետի ընտրությունները մենք դեռ ականատեսն ենք լինելու Մարտի 1-ի իրադարձությունների կազմակերպիչների և մեղավորների բացահայտմանը ուղղված ջանքերի գործադրմանը: Իսկ թե որքան կխորանա կազմակերպչի որոնման քննությունը, և արդյոք հանցագործի վերջնական բացահայտումն ու դատապարտումը տեղի կունենա, թե դա կմնա սպառնալիքների մակարդակում, կախված է միայն թիրախի վարքագծից:

Լուսանկարը՝ 2rd.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում