Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հայ ժողովրդի ուղերձն աշխարհին. Արցախը չի կարող գոյատևել Ադրբեջանի կազմում

Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստը, որի ավարտին միաձայն ընդունվել է հայտարարություն։

Նիստի ընթացքում ելույթով հանդես է եկել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, որի խոսքն էլ, ըստ էության, ընկած է եղել ընդունված հայտարարության հիմքում։

Միրզոյանն իր խոսքում նշել է. «Ուղիղ երեսուն տարի առաջ այս օրերին, Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, իշխանությունների ակնհայտ թողտվությամբ և աջակցությամբ տեղի ունեցան պատմությունից մեզ ցավալիորեն շատ ծանոթ իրադարձություններ՝ հայերի ջարդեր:

Ճակատագրի հեգնանքով այս ջարդերը մուլտիկուլտուրալիզմի կենտրոն հռչակված Բաքվում արդեն երրորդն էին միայն 20-րդ դարի ընթացքում: Հայատյացության այս քաղաքականությունն իր դրսևորումներն ունեցավ նաև 21-րդ դարում: Ադրբեջանական իշխանությունների կողմից հերոս հռչակվեց Ռամիլ Սաֆարով անունով մի անձ, ով կացնահարել էր քնած հայ զինվորին, 2016 թվականի ապրիլին Թալիշում դաժանաբար սպանվեցին քաղաքացիական անձինք: Նույն քաղաքականության վկայությունները կարող ենք գտնել Ադրբեջանում ամենուր՝ դպրոցական դասագրքերից մինչև այդ երկրի նախագահի հայտարարություններ, որոնցում ողջ հայ ազգը հայտարարվում է Ադրբեջանի ժողովրդի ոչնչացման ենթակա թշնամի»:

Միրզոյանը նշել է՝ հատկանշական է նաև, որ այսօր արդեն ադրբեջանական իշխանությունները միևնույն ձեռագիրն են որդեգրել Ադրբեջանի տարածքում բնակվող այլ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ:

«Ուզում եմ զգուշացնել միջազգային հանրությանը, որ Ադրբեջանում բնակվող տեղաբնիկ ժողովուրդներն այսօր կանգնած են գրեթե միևնույն վտանգի առջև, ինչ հայերը նախորդ դարի վերջին: Ադրբեջանի իշխանությունների նմանօրինակ վարքագիծը և մարդկության դեմ նոր հանցագործությունները կանխելու համար ես կարևորում եմ միջազգային հանրության և գործընկեր խորհրդարանների կողմից տեղի ունեցած հանցագործություններին ճիշտ գնահատակալ տալը», – ասել է Հայաստանի Աժ խոսնակը:

Այսօրվա նիստով հայ ժողովուրդն, ըստ էության, միասնական ուղերձ է հղել միջազգային հանրությանը, որը վերաբերում է ոչ միայն անցյալին։ Մենք այս օրերին ոչ միայն ոգեկոչում ենք Բաքվի ջարդերի անմեղ զոհերի հիշատակը՝ այսպիսով նպաստելով պատմական արդարության վերկանգմանը, այլ նաև՝ նոր ցեղասպանությունների կանխարգելման հստակ ուղերձ ենք հասցեագրում միջազգային հանրությանը, որովհետև անցած երեք տասնամյակում Ադրբեջանը բովանդակային հարթության վրա ամենևին էլ չի փոխվել՝ մնալով հետադիմական, ավտորիտար մի պետություն, որտեղ խրախուսվում է բռնությունը էթնիկ, քաղաքական, կրոնական հատկանիշներով։

Այս ակնհայտ իրողությունից բխեցվում է երկրորդ ուղերձը, որ Երևանում տեղի ունեցած նիստը հղում է միջազգային հանրությանը։

Հայաստանի Ազգային ժողովի նախագահն իր ելույթում ընդգծել է. «Որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ևս մեկ անգամ ուզում եմ արձանագրել և վերահաստատել՝ ողջ վերը հիշատակածս, Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը, այդ ջարդերի պարբերական բնույթը, կրկնությունը մեկ դարի ընթացքում մի քանի անգամ, դրանց նախորդած և հաջորդած հակահայ քաղաքականության մյուս դրսևորումները անհնար են դարձնում Արցախի հայության ֆիզիկական անվտանգ գոյությունն Ադրբեջանի սուվերենության ներքո: Ըստ այդմ՝ Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է, և Հայաստանի Հանրապետությունը արցախցիների այդ իրավունքի իրացման երաշխավորն է»:

Արցախը չի կարող գոյատևել Ադրբեջանի կազմում․ հենց սա պետք է լինի մեր դիվանագիտության, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության հիմնական ուղերձը ու սա պետք է դառնա պաշտոնական Երևանի բազմաշերտ ու բազմահարթակ քաղաքականության հիմնական նպատակը։

Իհարկե, այս նպատակը ենթադրում է ոչ միայն հավասարակշռված, դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականության իրականացում, այլ նաև ներքին ինտիտուցիոնալ բարեփոխումներ Հայաստանում և Արցախում։ Թավշյա հեղափոխությունն ապահովել է Հայաստանի որակական խզումն ավտորիտար, խանական Ադրբեջանից։ Շատ կարևոր է, որպեսզի առաջիկա ապրիլին Արցախում կայանլիք նախագահական ու խորհրդարանական ընտրություններում նույնպես կապիտալիզացվեն հեղափոխության արժեքները։ Սրանք իրողություններ են, որոնք նպատակային արտաքին քաղաքականության պարագայում, վաղ թե ուշ, իրենց ազդեցությունն են ունենալու կարգավորման գործընթացի վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում