Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշպան Վարազդատ Հարոյանը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ:
Այս մասին հայտնում է Sport 24 կայքը: Հարոյանն, ով հանդես է գալիս ռուսական Եկատերինբուրգ քաղաքը ներկայացնող «Ուրալ» ակումբում, թիմի հետ կնքած նոր պայմանագրով այնտեղ կմնա մինչև 2021 թվականը:
Հարոյանը «Ուրալ»-ին միացել է 2017 թվականին: Նա ակումբի կազմում մասնակցել է 57 խաղի, խփել է 3 գոլ և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: