Բաժիններ՝

Apple-ը կրճատել է iPhone-ի երեք նոր մոդելների արտադրության պատվերները. The Wall Street Journal

Apple կորպորացիան վերջին շաբաթների ընթացքում կրճատել է iPhone սմարթֆոնների՝ սեպտեմբերին ներկայացված բոլոր երեք մոդելների արտադրության պատվերները: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Հրատարակության տվյալների համաձայն, նորույթների պահանջարկի, որը, ինչպես պարզվել է, ենթադրվածից ցածր է, ինչպես նաեւ ավելի շատ նոր մոդելներ առաջարկելու Apple-ի որոշման պատճառով, ընկերության համար դժվարացել է կանխատեսել, թե որքան բաղադրիչներ եւ ապարատներ կպահանջվեն իրեն:

Աղբյուրների խոսքով՝ սեպտեմբերի վերջին կորպորացիան, մասնավորապես, հարկ եղավ վերանայել iPhone XR-ի արտադրության պլանը՝ այն կրճատելով գրեթե մեկ երրորդով: Բացի այդ, ինչպես գրում է հրատարակությունը, անցած շաբաթ Apple-ը առանձին մատակարարների ծանուցել է այդ մոդելի արտադրության հետագա կրճատման պլանների մասին: Կորպորացիան հրաժարվել է այս տեղեկատվությունը մեկնաբանել թերթին:

Սեպտեմբերին Apple-ը ներկայացրել էր սմարթֆոնի երեք նոր մոդել՝ iPhone XR-ը, iPhone XS-ը եւ iPhone XS Max-ը: 1976 թվականին հիմնադրված Apple-ն արտադրում է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետային համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական փլեերներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում է Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ), խոշորագույններից մեկն է աշխարհում: Նրա շուկայական կապիտալիզացիան գերազանցում է 1 տրիլիոն դոլարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս