Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չի դնում

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չի դնում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով «Ելք» խմբակցության կողմից պաշտոնապես առաջադրվել է որպես ՀՀ վարչապետի թեկնածու, ընտրվելու դեպքում ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չի դնելու: «Երբ ընդդիմություն ես, որը հնարավորություն չունի խնդիրները, որոնք կան այս կամ այն կառույցում, քննարկել այդ կառույցի գործադիր մակարդակում, այսինքն՝ համապատասխան երկրների իշխանությունների հետ, տարբերակներից մեկն է, որ խնդիրները բարձրաձայնվեն և արձագանք ստանան: Երբ իշխանություն ես, հնարավորություն ունես խնդիրները փաստաթղթավորել, քննարկել գործընկեր երկրների հետ և համբերատար երկխոսության մթնոլորտում բոլոր խնդիրները լուծել: Համոզված եմ, որ քննարկումների արդյունքում դրական արդյունքներ կլինեն: ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չենք դնելու: Բայց դա չի նշանակում, որ ասում ենք, որ այնտեղ խնդիրներ չկան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Փաշինյանը՝ Ազգային ժողովում խմբակցությունների հետ հանդիպումներից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում:  

«Ելք» խմբակցությունն ապրիլի 30-ին Փաշինյանին միաձայն առաջադրել է որպես վարչապետի թեկնածու: Ազգային ժողովի մյուս երեք խմբակցությունները՝ ՀՀԿ, «Ծառուկյան» և ՀՅԴ հայտարարել են թեկնածու չառաջադրելու մասին: Վարչապետի ընտրությունը խորհրդարանում նախատեսված է մայիսի 1-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]