Thursday, 25 04 2024
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև

«1000 խոշոր հարկատուների ցանկը երկրի տնտեսության հայելին է»․ 2019թ-ին 10 ընկերություն  23 միլիարդ դրամ ավել հարկ է վճարել

«Առհասարակ, 1000 խոշոր հարկատուների  ցանկը կարելի որոշ իմաստով համարել յուրաքանչյուր երկրի տնտեսության հայելին և կոնկրետ  Հայաստանի պարագայում պարբերաբար հրապարակվող այս ցուցակը վկայում է այն էական փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունեցել մեր տնտեսության մեջ։ Ակնհայտ է, որ 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակը գլխավորող  ընկերությունների մասով ունենք դինամիկ  զարգացում, հատկապես «Գրանդ Տոբակո» կազմակերպության պարագայում  հրապարակված ցուցանիշը շատ տպավորիչ է, սակայն ես կցանկանայի ուշադրություն հրավիրել մեկ այլ կարևոր հանգամանքի վրա ևս՝  ընդհանրապես, երբ մենք խոսում ենք խոշոր հարկատուների մասին, ապա առաջին հերթին պետք է հաշվի առնենք  տնտեսության այն ոլորտները, որտեղ գործում են այդ կազմակերպությունները․ սա այն հիմնախնդիրներից մեկն է, որն այսօրվա դրությամբ կանգնած է մեր տնտեսության առջև և մասնավորապես նկատի ունեմ Հայաստանի տնտեսության կառուցվածքի ձևավորումը։ Ընդհանրապես տնտեսագիտությունը խնդիր է դնում զարգացնել այն ոլորտները, գործունեության այն տեսակները, որոնք ավելի շատ ավելացված արժեք են ստեղծում։ Այս տեսանկյունից՝ հենց առաջին հորիզոնականում հայտնված «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որի աճը նախորդ տարիների աճի համեմատ բավականին տպավորիչ է և բավարարում է ավելացված արժեք ստեղծելու պահանջին, կոնկրետ հայրենական տնտեսության վրա կառուցված տնտեսություն է և բացի այդ, այն, ըստ էության, ապահովում է նաև տնտեսության երկու կարևորագույն ճյուղերի միջև կապը՝ գյուղատնտեսության և մշակվող արդյունաբերության։ Սա այն կազմակերպություններից է, որը վերջին տարիների ընթացքում աչքի է ընկնում նաև արտահանման խոշոր ծավալներով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը՝ անդրադառնալով 1000 խոշոր հարկատուների ցանկին։

Հիշեցնենք, որ Պետական  եկամուտների կոմիտեն օրերս հրապարակել է  2019թ-ի արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։ Հրապարակված տվյալների համաձայն` Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը նախորդ տարի պետական բյուջե է վճարել 57 մլրդ դրամ, ինչը 2018թ-ի համեմատ աճել է՝  35.1%-ով։ Նշենք, որ 2018թ-ին «Գրանդ Տոբակոն»-ն վճարել է 42 մլրդ 222 մլն դրամ։

Երկրորդ տեղում «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ»-ն է, որն ընդհանուր առմամբ պետբյուջե է վճարել շուրջ 51 մլրդ 360 մլն դրամ։

Խոշոր հարկատուների ցուցակի երրորդ խոշոր հարկատու «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը 2019թ-ին  վճարել է 43 մլրդ 644 մլն դրամի հարկ։ Հիշեցնենք, որ 2017թ-ին ընկերությունը գլխավորում էր խոշոր հարկատուների ցանկը՝ 39 մլրդ 717 մլն  դրամ վճարած հարկով:

Չորրորդ տեղում «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է, որը 2018թ-ին զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը։ Ընկերությունը պետական բյուջե է վճարել 19 մլրդ 223 մլն դրամի  հարկ՝ 2018թ-ի 13 մլրդ դրամի փոխարեն։

Հինգերորդ տեղում է «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը՝  2019թ-ին պետական բյուջե վճարելով 16 մլրդ 441 մլն դրամի հարկ։

Ցուցակի վեցերորդ տեղը զբաղեցնում է «Ֆլեշ» ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել 15 մլրդ 990 մլն դրամ։ Նշենք, որ 2018թ-ին այս ընկերությունը 10-րդ հորիզոնականում էր՝ վճարելով 12 մլրդ 248 մլն դրամ:

Յոթերորդ տեղում «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն» ընկերությունն է, որը պետական բյուջե է վճարել 14 մլրդ դրամ հարկ։

Ութերորդ հորիզոնականում հայտնվել է «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն՝  13 մլրդ 700 մլն դրամ հարկով։

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունն էլ հայտնվել է 9-րդ հորիզոնականում՝  վճարելով 13,67 մլրդ դրամ։

Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Վեոն Արմենիա» ընկերությունը, որը 2019 թ-ին  պետական բյուջե է վճարել  12 մլրդ 238 մլն դրամ հարկ։

Նշենք նաև, որ 2019թ-ին  վերոնշյալ 10 խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել մոտ 257 մլրդ դրամ հարկ, ինչը 2018թ-ի համեմատ ավելի է 23 մլրդ դրամով կամ շուրջ 10%-ով։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում