Friday, 19 04 2024
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա

Եգիպտոսը՝ Մերձավոր Արևելքում ՀՀ նոր ինքնիշխան ռազմավարության մեկնակետ

Սեպտեմբերի 11-15-ը կայացավ ՀՀ արտգործնախարարի առաջին պաշտոնական այցը Մերձավոր Արևելք, որը սկսվեց ՀՀ մերձավորարևելյան ավանդական գործընկերների շարքում առանձնահատուկ կարևորություն ունեցող Եգիպտոսից: Այցի ընթացքում ՀՀ արտգործնախարարը հանդիպեց Եգիպտոսի նախագահի, արտգործնախարարի, ԱՊԼ գլխավոր քարտուղարի, եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների, Ղպտի ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդի, ալ-Ազհարի գերագույն իմամի հետ՝ նոր լիցք հաղորդելով հայ-եգիպտական հարաբերություններին, որոնք 2010 թվականից Եգիպտոսում ընթացող «արաբական գարնան» զարգացումներից հետո զգալիորեն դանդաղել էին: Մինչդեռ Եգիպտոսի հետ բազմաշերտ հարաբերությունների խորացումը, այդ թվում` քաղաքական, տնտեսական, անվտանգության և այլ ոլորտներում բխում է Հայաստանի ազգային և պետական շահերից, և չափազանց կարևոր է արաբական աշխարհում, ինչպես նաև աֆրիկյան տարածաշրջանում Հայաստանի ձայնը լսելի դարձնելու տեսանկյունից:

Նախևառաջ պետք է փաստել, որ ՀՀ արտգործնախարարի այցն իրապես խորհրդանշական էր: Մերձավոր Արևելքում ՀՀ պետական շահերն առաջ մղելու, տարածաշրջանային գործընկեր պետությունների հետ քաղաքական երկխոսությունն ու համակողմանի համագործակցությունը ակտիվացնելու, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներում ակտիվ ներգրավվելու, տարածաշրջանային զարգացումներից բխող սպառնալիքներին դիմագրավելու և հայ համայնքներին հուզող խնդիրների լուծումներ տալու նպատակով Հայաստանը հայտարարում է Մերձավոր Արևելքում ՀՀ նոր ինքնիշխան ռազմավարության մասին, որը խարսխված է անցյալ տարի դեսպանահավաքի ժամանակ ամրագրված արտաքին քաղաքական երեք կարևորագույն սկզբունքների՝ ինքնիշխանության, համահայկականության և փոխգործակցության վրա: Եվ այս տեսանկյունից Եգիպտոսի ընտրությունը պատահական չէր ինչպես հայ-եգիպտական երկկողմ հարաբերությունների կարևորության, այնպես էլ տարածաշրջանում ընթացող զարգացումների տեսանկյունից:

Այցի արդյունքում հստակ ամրագրվեց երկկողմ և բազմակողմ ձևաչափերում քաղաքական համագործակցությունը խորացնելու երկուստեք պատրաստակամությունն ու քաղաքական հարաբերությունների ներուժը: Երկու երկրների միջև գործում է քաղաքական խորհրդակցությունների հարթակը, Միջկառավարական հանձնաժողովը, առաջիկայում նախատեսվում է Եգիպտոսի նախագահի այցը Հայաստան: Երկու երկրները հանդես են գալիս Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Արևելյան Միջերկրականի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում կայունության պահպանման և հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին: Հատկանշական է, որ Արևելյան Միջերկրականի զարգացումների համատեքստում հայկական կողմը հայտարարեց Եգիպտոսին իր աջակցության մասին. անդրադարձ կատարվեց Թուրքիայի ապակայունացնող դերակատարությանը և ծավալապաշտական քաղաքականությանը, այդ թվում՝ Հարավային Կովկասում: Կարևոր է ամրագրել նաև, որ Հայաստանը հստակ արձանագրում է, որ իր հարաբերությունները Եգիպտոսի հետ որևէ կերպ պայմանավորված չեն որևէ երրորդ երկրով, այլ բխում են ՀՀ շահերից: Բազմակողմ համագործակցության առումով կարևորվեց միջազգային և տարածաշրջանային կառույցներում, այդ թվում՝ ԵԱՏՄ, Աֆրիկյան միության, ԱՊԼ-ի շրջանակներում փոխադարձ աջակցությունը։ Հայաստանը զգալի ջանքեր է գործադրում Եգիպտոս-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման ուղղությամբ և շահագրգռված է գործընթացը հաջողությամբ ավարտելու հարցում: Հայաստանը, հանդիսանալով դիտորդ ԱՊԼ-ում և Աֆրիկյան միությունում, մեծապես հետաքրքրված է նաև այս ուղղությամբ համագործակցության խորացմամբ՝ դիտարկելով այս կազմակերպությունները որպես կարևոր հարթակ Հայաստանի շահերն առաջ մղելու տեսանկյունից:

ՀՀ արտգործնախարարի այցի ընթացքում ուշադրության կենտրոնում էին նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը և զբոսաշրջության ոլորտում համագործակցության խորացմանը առնչվող հարցերը: Բանակցությունների արդյունքում որպես հեռանկարային ուղղություններ կողմերն առանձնացրին ՏՏ, էլեկտրոնային կառավարման, դեղագործության, զբոսաշրջության և կրթության ոլորտները:

Հայաստանն ու Եգիպտոսը հայտարարում են նաև կրոնական և ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության պատրաստակամության մասին, ինչը կարող է նոր երանգ հաղորդել հայ-եգիպտական ավանդական համագործակցությանը:

Պետք է փաստել, որ Եգիպտոսի հետ հարաբերություններն ակտիվացնելու ուղղությամբ քայլերն ակնհայտ դարձան 2018 թվականից, երբ Հայաստանն ու Եգիպտոսը նոր դեսպաններ նշանակեցին համապատասխանաբար Կահիրեում և Երևանում: Այնուհետև 2019 թվականի հունվարին Դավոսում ՀՀ և Եգիպտոսի վարչապետների հանդիպման, ինչպես նաև փետրվարին Մյունխենում երկու երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում բարձրաձայնվեց քաղաքական երկխոսությունն ու տնտեսական փոխգործակցությունն ակտիվացնելու երկկողմ պատրաստակամության մասին: ՀՀ արտգործնախարարի այցը Եգիպտոս այս օղակի հերթական շղթան էր: Ակնկալվում է, որ Եգիպտոսի նախագահի նախատեսվող այցը Հայաստան առավել առարկայական ձեռքբերումների սկիզբ կդառնա:

Մերձավորարևելյան տարածաշրջանում առկա ճգնաժամերն ու զարգացումները, հիրավի, նոր մոտեցումներ են պահանջում սեփական շահերն առաջ մղելու և հնարավոր մարտահրավերներին դիմագրավելու համար: Այս տեսանկյունից Հայաստանի մերձավորարևելյան նոր ռազմավարությունը, որն, ընդհանուր առմամբ, միտված է տարածաշրջանային գործընթացներում Հայաստանի դերակատարության մեծացմանը, առավել քան նպաստավոր պայմաններում է կյանքի կոչվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում