Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի ՄԻՊ-ը խնդրում է չտարածել հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ադրբեջանական տեսանյութերը

Արցախի ՄԻՊ-ը խնդրում է չտարածել հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային 
վերաբերմունքի ադրբեջանական տեսանյութերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը խնդրում է չտարածել հայ ռազմագերիների ու զինծառայողների դիակների նկատմամբ անմարդկային վերաբերմունք պատկերող տեսանյութերն ու լուսանկարները, որոնք պարբերաբար հրապարակում է ադրբեջանական կողմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բեգլարյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ադրբեջանական կողմը պարբերաբար հրապարակում է հայ ռազմագերիների ու զինծառայողների դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր ներկայացնող տեսանյութեր ու լուսանկարներ: Անխոս, դրանք դաժանագույն պատերազմական հանցագործություններ են և պետք է խստագույնս դատապարտվեն ու պատժվեն դրանց հեղինակներն ու խրախուսողները»,- գրել է Բեգլարյանը:

Արտակ Բելգարյանը նշել է, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում շարունակաբար փաստագրվում են այդպիսի դեպքերը և պատրաստում համապատասխան փակ զեկույցներ, ինչպես նաև տվյալները փոխանցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակին, որպեսզի միջոցներ ձեռք առնեն ռազմագերիների ու դիակների վերադարձման ուղղությամբ:

«Սակայն կուզեի մի քանի բան խնդրել մեր հայրենակիցներին՝

  1. Չտարածել այդպիսի նյութերը հայկական շրջանակներում, քանի որ ադրբեջանական կողմի նպատակը հենց հայկական հասարակության տրամադրությունների վրա բացասականորեն ազդելն է այդ հոգեբանական դիվերսիաների միջոցով.
  2. Չխոսել այդպիսի դեպքերի մասին հատկապես Հայրենիքի պաշտպանության գործում ընդգրկված անձանց հետ.
  3. Զգուշանալ նաև տեսածներին հավատալու հարցում, քանի որ երբեմն կիրառվում են կեղծ նյութեր հատկապես սիրիական պատերազմից.

Պետք չէ մոռանալ, որ տեղեկատվական-հոգեբանական անվտանգությունը Հայրենիքի անվտանգության գլխավոր բաղադրատարրերից մեկն է, և որքան քիչ տեղեկություններ ադրբեջանական տեղեկատվական դաշտից մտնեն մեր դաշտ, այնքան ավելի լավ»,- նշել է Արցախի ՄԻՊ-ը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

                                                                                                                          

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]