211652_close_icon
views-count8253 դիտում article-date 18:19 09-06-2019

Գևորգ Պետրոսյան. Աբովյանի քաղաքապետի թեկնածուի շտաբից մարդկանց են բերման ենթարկել ապօրինի զենքի կասկածանքով, ապա ազատ են արձակվել. Tert.am

Աբովյանի քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանի շտաբից մարդկանց են բերման ենթարկել։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/06/09/Gevorg-petrosyan/3020943]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով գտնվում է Աբովյանում: Նա ասաց, որ իրենք երկու ժամ շարունակ փորձել են հանդիպել Աբովյանի ոստիկանապետի հետ, ինչից հետո բերման ենթարկվածներին բաց են թողել: «Ժամանեցին ՄԻՊ-ից, պարզվեց, որ ապօրինի զենք չկա, որ դա իրականությանը չի համապատասխանում: Բերման էին ենթարկել ապօրինի զենքի կասկածանքով, իբրև թե օպերատիվ տեղեկատվություն էին ստացել» նշել է պատգամավորը:

Նմանատիպ նյութեր