Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աշխատատեղերը վիթխարի մարտահրավեր են Վրաստանի համար. Գախարիա

Աշխատատեղերը վիթխարի մարտահրավեր են Վրաստանի համար. Գախարիա

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատատեղերը վիթխարի մարտահրավեր են երկրի համար: Այդ մասին կառավարության՝ այս տարվա վերջին նիստում հայտարարել Է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: Ինչպես նշել Է վարչապետը, կառավարությունը պետք Է ավելի շատ աշխատի բիզնեսի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Հարկ Է հիշել մեր տնտեսական զարգացման գերակայությունները: Մենք բազմիցս նշել ենք, որ տնտեսության առումով մեր կառավարության ամենակարեւոր գերակայությունն աշխատատեղերն են: Աշխատատեղերը վիթխարի մարտահրավեր են երկրի համար: Աշխատատեղերի ստեղծման հարցում մեր հիմնական գործընկերը վրացական բիզնեսն Է:

Մեր կառավարության հիմնական խնդիրն ուժեղ վրացական բիզնեսն Է, Վրաստանի ուժեղ ընկերությունները, որոնք ստեղծում են նոր, լրացուցիչ աշխատատեղեր: Հենց այդ պատճառով ենք մենք ակտիվացրել համագործակցությունը բիզնեսի հետ»,- ասել Է Գախարիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am