×


Էմմա Շաբոյանը՝ 20 կգ-ով գիրանալու, ապագա երեխայի անվան եւ ամուսնու վերաբերմունքի մասին

Էմմա Շաբոյանը հղիության 8-րդ ամսում է: Մայրանալ պատրաստվող դերասանուհին գեղեցիկ կարգավիճակը ընդգծող ֆոտոշարք է իրականացրել ամուսնու հետ, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին:

«Մեր տղայի ծննդին մնացել են հաշված օրեր: Եթե ինձ մնար, հենց հիմա էլ կուզեի նրան տեսնել, բայց քանի որ ինքն է որոշում՝ երբ գա, թող միայն բարով գա»,- նշել է նա:

Փոքրիկի լույս աշխարհ գալու համար ծնողներն ամեն ինչ պատրաստել են, անգամ կահավորել են մանկասենյակը, որ իր առանձին անկյունն ունենա ի սկզբանե:


Էմմայի խոսքով՝ ամուսինը դեռ փոքրուց է որոշել իր որդու անունը.«Միշտ ասել է, որ իր տղային հոր անունն է տալու, նույնիսկ երբ 5 տարեկանում հարցրել են՝ մյուս տղաներին ինչ անուն է տալու, ասել է՝ բոլորին նույնը: Ու այդ հրաշալի անունը սրբի անուն է՝ Հովհաննես»:

Դերասանուհուց հետաքրքրվել ենք նաեւ՝ ինչպես է ընթանում հղիությունը. «Արդեն գիրացել եմ 20 կիլոգրամով ու կարծում եմ՝ էլի կգիրանամ:): Քաշիս հարցում շատ եմ մտահոգվում, բայց ամուսինս ինձ շատ է սփոփում՝ ասելով, որ այսպես ես աշխարհի ամենագեղեցիկն եմ, եւ ուզում է ինձ միշտ հղի տեսնել: Տարօրինակ ցանկություն է, բայց դե...»:


Էմման շատ անհամբեր է.«Ամեն օր երազում էի, որ շուտ ծնվի, բայց որքան օրերը մոտենում են՝ վախս մեծանում է: Երկուսս էլ շատ ենք սպասում, անընդհատ քննարկում ենք՝ ում է նման լինելու, եւ կռիվը միշտ Վահեն է հաղթում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Էմմա Շաբոյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին