Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները: Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նշենք, որ դեկտեմբերի 19-ին հերթական արտահերթ նիստն է հրավիրել: Այն հրավիրվել է Կառավարության նախաձեռնությամբ: Օրակարգում ներառված է 17 հարց, այդ թվում Դատական օրենսգրքի, Քաղաքացիական դատավարության մասին օրենսգրքի, Հանրագրերի մասին, Սահմանադրական դատարանի մասին օրինագծերը:
Նշենք, որ ԱԺ աշնանային նստաշրջանն ավարտվել է, ինչպես ամեն տարի, Կառավարությունն անընդմեջ արտահերթ նիստերի նախաձեռնությամբ է հանդես գալիս՝ նստաշրջանում չքննարկված նախագծերն ընդունելու համար: