Վայքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ 20:00-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է:
Ճանապարհաշինարարները նշված ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանք:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին