Thursday, 18 04 2024
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին

Իջել է շրջանառությունը, իջել է ակտիվությունը. Ում համար է իջեցվում շրջանառության հարկի շեմը

Երեկ Ազգային ժողովը մերժեց «Ծառուկյան» դաշինք խմբակցության կողմից ներկայացված Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի քննարկումը: Նախագիծն առաջարկում էր 2019թ. հունվարի 1-ից հետո էլ շրջանառության հարկի շեմը թողնել 115 մլն դրամ:

Հիշեցնենք, որ նախկինում այդ շեմը 58 մլն դրամ էր, և այն 2015թ. կառավարության նախաձեռնությամբ կրկնապատիկ բարձրացվեց: Այն ժամանակ այդ փոփոխությունը կատարվեց մինչև 2019թ. ընկած ժամանակահատվածի համար: Այդ փոփոխությունը տարածվում էր մոտ 60 հազար տնտեսվարող սուբյեկտների վրա: Կառավարությունն իր այդ նախաձեռնությունը բացատրում էր շրջանառությունը մեծածախ առևտրից մինչև վերջնական վաճառքը փաստաթղթավորելու նպատակով: Գործադիրը հայտարարում էր, թե այդպիսով ցանկանում է այդ ոլորտը ստվերային շրջանառությունից դուրս բերել, ինչպես նաև փոքր ընկերություններին ընդլայնվելու, զարգանալու հնարավորություն տալ:

Իսկ արդեն 2019-ից հետո կառավարությունը խորհրդարանի հետ միասին կորոշեր, շեմը թողնել նո՞ւյնը, թե՞ իջեցներ կամ էլ ավելի բարձրացներ: Այնուհետև այդ նույն փոփոխությունները ներառվեցին նաև 2016թ. ընդունված նոր Հարկային օրենսգրքում: Եվ դեռ մեկ տարուց էլ ավելի ժամանակ կա, որ իշխանությունները որոշում կայացնեն, թե ինչ անեն այդ շեմի հետ: Բայց «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը շտապեց և առաջարկում է օրենսգրքից ընդհանրապես հանել այդ 58 մլն դրամի շեմը՝ այն փոխարինելով 115 մլն դրամով, որ 2019թ. էլ մնա գործող նորմը: Նախագծի հիմնական հեղինակ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, թե այդ շրջանառության հարկի շեմի բարձրացումից անցել է ավելի քան երկու տարի, բայց շատ քիչ սուբյեկտներ կան, որոնց շրջանառությունն աճել է, և կա ընկերությունների մի մեծ մաս, որոնց մոտ չի աճել: «Կան բավականին բացասական ազդակներ, որոնք ցույց են տալիս, որ այդ չաճելը որոշակի լուրջ հիմնախնդիրներ ունի: Նախ՝ իջել է շրջանառությունը, ամբողջ երկրում իջել է ակտիվությունը: Երկրորդ՝ 58 մլն դրամ շեմը, որ սահմանվել էր 2008թ., մոտ  200.000 դոլար էր, այսօր ընդամենը 100  հազար դոլարին է մոտ: Երրորդ՝ այդպիսով  ընկերություններին զարգանալու հնարավորություն էր տրվում՝ փոքրից միջին, միջինից խոշոր դառնալու համար: Բայց եթե մենք արգելակում ենք, որ 2019թ. հունվարից նորից իջնելու է, դա անպայման բացասական սպասումներ է բերելու: Պետք է թողենք 4-5 տարի և տեսնենք, թե դինամիկան ոնց է գնում, որի արդյունքում կունենանք համապատասխան որոշում: Միևնույն է՝ 2019-ի հունվարի նախօրյակին մեր բազմահազար ՓՄՁ-ներ դուրս են գալու և պահանջելու, որ հետ գանք, այսինքն՝ միևնույնն է, փաստաթղթավորումը պետք է կայանա: Այդ դեպքում մենք խնդիր կունենանք»,- հայտարարեց Մ.Մելքումյանը:

Նախագիծը մերժած գլխադասային՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը ընդունեց, որ այն նպատակը, ինչ 2 տարի առաջ դրել էր այդ փոփոխությունը կատարելով՝ ըստ էության չի իրականացել: «Մենք ընդունում ենք այն հանգամանքը, որ 2 տարի առաջ, երբ շրջանառության հարկման շեմը բարձրացնում էինք 115 մլն, մտածում էինք որ էապես կնպաստենք փոքր ձեռնարկատիրության զարգացմանը: Մենք համոզված էինք, որ այդ ժամանակահատվածը հնարավորություն կտա ավելացնել այն սուբյեկտների քանակը, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են այս ոլորտում: Հասկանալով սա, որ միգուցե 2 տարին բավարար չէր, առաջարկել եմ հետ կանչեք ձեր նախագիծը, մեկ տարի էլ վերլուծենք, հետո կորոշենք: Ըստ էության այն նպատակը, որ մենք հետապնդում էինք այս շեմը բարձրացնելով՝ մեզ չհաջողվեց»,- խոստովանեց նա:

«Ծառուկյան» դաշինքը հրաժարվեց այդ առաջարկից, իսկ ԱԺ-ում մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունը մերժեց նրանց օրինագծի քննարկումը: ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանն էլ մեզ հետ զրույցում նախ հիշեցրեց, որ 2016թ. հոկտեմբերին, երբ ընդունվում էր Հարկային օրենսգիրքը, որի մեջ ներառված էր «Ծառուկյան» դաշինքի կողմից վիճարկվող դրույթը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դրան դեմ չքվեարկեց: Հիմա, սակայն, նույն ուժը առաջարկում է գործող նորմը նույնը թողել նաև մեկ տարի հետո և քաղաքական PR-ի նպատակով օրենսգրքից առանձնացրել է այդ մի նորմը՝ այն դեպքում, երբ այնտեղ շատ ավելի վտանգավոր դրույթներ կան: Այնուամենայնիվ, նա նույնպես համակարծիք է, որ պահպանվի 115 մլն դրամի հարկման շեմը: Նրա խոսքով՝ Հայաստանում գերփոքր է համարվում այն ընկերությունը, որն ունի 100 մլն դրամ շրջանառություն և ընդամենը 10 աշխատող: Այնպես որ՝ գործող շեմը հենց փոքր ընկերության գործունեության սահմաններում է:

Իսկ ինչ վերաբերում է այն իրողությանը կամ իշխանությունների խոստովանությանը, որ 2015թ. կատարված փոփոխությունը դրված նպատակին չծառայեց, Հ.Ավագյանը վստահ է, որ չէր էլ ծառայելու, քանի որ դա ընդամենը մի քանի տարվա համար էր սահմանված: «Դուք լինելով զգուշավոր գործարար, եթե անգամ թաքցնում եք ձեր շրջանառությունը, ունեք 2 տարվա ընթացքում այն բարձրացնելու, հետո իջեցնելու հնարավորություն, արդյո՞ք կգնայիք այդ քայլին: Եթե ասվում է, թե սա 2 տարվա խաղի կանոն է, հետո փոխվելու է, բիզնեսի տեսանկյունից դա չի աշխատի»,- ասաց նա:

Վերջինս ավելի ընդունելի է համարում այն տարբերակը, որ մանրածախ առևտրի վրայից ընդհանրապես հանվի շեմ հասկացողությունը, ինչպես դա ԱՄՆ-ում է, որտեղ վճարում են շրջանառության 5-7 տոկոս հարկ: «Բայց հավասար պայմաններ է ունենում և՛ փոքր կրպակը, և՛ խոշոր սուպերմարկետը: Այդ 115 մլն-ը հենց այնպես չի ձևավորվել, հիմնավոր հաշվարկներ կային տակը: Դա այն շեմն է, որ մանրածախ առևտրով առաջին սպառման ապրանք վաճառողը գոնե 300 հազար դրամ եկամուտ ունենար և կարողանար իր ընտանիքը պահել»,- ասաց փորձագետը:

Այնուամենայնիվ, մեր երկրում ինչո՞ւ չի հաջողվում փաստաթղթավորել առևտրաշրջանառությունը, օրենքնե՞րը դրան չեն նպաստում, թե՞ պարզապես քաղաքական կամքի բացակայության խնդիր կա: «Եթե մենք ամենաբարձր մակարդակով ինչ-որ նոր օբյեկտի բացում ենք անում, շատ արագ կարելի է հասկանալ, թե դրա կառուցման համար քանի շինարար է աշխատել: Բայց միևնույն ժամանակ, խոշոր օբյեկտները սովորական մահկանացուները չեն կառուցում, հակառակ պարագայում վերահսկում են այդ շինարարությունը, եղած ստվերը: Տարածաշրջանում մեր օրենքները վատը չեն, բայց խնդիրն այն է, որ նույն օրենքը մեկի նկատմամբ կիրառվում է այլ կերպ, մյուսի նկատմամբ՝ մեկ այլ կերպ»,- եզրափակեց նա:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում