Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչպե՞ս խաղալ առանց դարպասապահի. ՀՀ հավաքականում ճգնաժամը խորանում է

Վերջին օրերին բավական ակտիվ քննարկումներ են ընթանում ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում լեգեոներների լիմիտ սահմանելու վերաբերյալ: Մասնավորապես, ֆուտբոլի աշխարհի ներկայացուցիչների մի մասը պնդում է, որ լեգեոներների սահմանափակումը ուղղակի անհրաժեշտություն է, իսկ մյուս մասը կարծում է, որ դրսից հրավիրված ֆուտբոլիստները չեն խանգարում տեղացի խաղացողներին:

«Ես կարծիք չեմ հայտնի լեգեոնականների թվի սահմանափակման վերաբերյալ: Միայն ուրախ եմ, որ նման մեծ քննարկում է առաջացել: Ֆուտբոլի ֆեդերացիան կլսի բոլոր կարծիքները, և կընդունենք հավասարակշռված որոշում, որպեսզի որևէ մի կողմի չնեղացնենք»,- լրագրողների հետ զրույցում ասել էր ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նույնիսկ հատուկ հանձնախումբ է ստեղծել այս հարցի ուսումնասիրման համար, որտեղ ընդգրկված են ազգային ակումբների ներկայացուցիչներ: Լեգեոներների սահմանափակման հարցից բացի՝ այսօր գոյություն ունի ևս մեկ կարևոր խնդիր, որն իսկապես պահանջում է հրատապ լուծում: Խոսքը վերաբերում է հայկական թիմերում հանդես եկող դարպասապահներին: Մասնավորապես, առաջնության առաջին հատվածում Բարձրագույն խմբի 9 թիմերից 3-ի հիմնական կազմում ելութ ունեցան հայ դարպասապահներ: «Փյունիկի» դարպասը պաշտպանում էր Մոնտենեգրոն ներկայացնող Անդրեա Դրագոևիչը: «Ալաշկերտի» դարպասապահը սերբ Օգնյեն Չանչարևիչն էր, իսկ «Շիրակի» դարպասապահը՝ Վսևոլոդ Երմակոը: Օտարերկրացի դարպասապահներ էին խաղում նաև «Արարատ-Արմենիայի», «Լոռիի» և «Արարատի» հիմնական կազմերում:

Մեր թիմերից թերևս «Բանանցը», «Գանձասար-Կապանն» ու «Արցախը» հիմնականում հանդես եկան հայ դարպասապահներով: «Գանձասար-Կապանում» են խաղում մեր ազգային թիմի նախկին դարպասապահներ Գևորգ Կասպարովն ու Գրիգոր Մելիքսեթյանը: Վերջինիս եղբայրը՝ Արման Մելիքսեթյանը, պաշտպանում էր «Արցախի» դարպասը: Հայաստանի ազգային հավաքականի ներկայիս դարպասապահ Արամ Հայրապետյանը խաղաց «Բանանցում»: Վերջինիս կազմում առաջնության առաջին հատվածում ելույթ ունեցավ մեր ազգային թիմի թեկնածու Անատոլի Այվազովը: 2018 թվականին Ազգերի լիգայի խաղարկության վերջին՝ Լիխտենշտեյնի դեմ մրցավեճում Հայաստանի հավաքականում նորամուտը նշեց «Ալաշկերտը» ներկայացնող Հենրի Ավագյանը: Վերջինս, սակայն, երևանյան թիմի հիմնական դարպասապահը չէ:

Ինչ է ստացվում, մեր ազգային թիմի Հայաստանի առաջնությունում հանդես եկող դարպասապահներից միայն Արամ Հայրապետյանն է հիմնական կազմի խաղացող: Հերիք չէ, որ Հայաստանի հավաքականը չունի բարձրակարգ դարպասապահ, եղած թեկնածուներն էլ խաղալու և մարզավիճակը բարելավելու խնդիր ունեն: Հաշվի առնենք նաև, որ Արամ Հայրապետյանը, Անատոլի Այվազովը, ինչպես նաև Արսեն Բեգլարյանը, որն այսօր խաղում է լիտվական «Լիեպայա» թիմում, հայկական ֆուտբոլի դպրոցի սան չեն: Մեր ֆուտբոլի դպրոցը վերջին տարիներին պատրաստել է թերևս մեկ կադր՝ Հենրի Ավագյան, ում հետ կարելի է հույսեր կապել: Որոշակի հույսեր է ներշնչում նաև «Փյունիկի» ներկայացուցիչ Գոռ Մանուկյանը, սակայն վերջին շրջանում նրան խանգարում են վնասվածքները:

Պետք է խոստովանենք, որ թվարկված բոլոր դարպասապահները իրենց վարպետությամբ չեն փայլում, և պետք է արձանագրենք, որ Հայաստանի ազգային թիմը այսօր էլ չունի հուսալի դարպասապահ: Ճգնաժամը շարունակում է խորանալ: Իսկ ինչ անել իրավիճակը շտկելու համար: Ժամանակին գործում էր օրենք, որի համաձայն՝ հայկական թիմերի հիմնական կազմում պետք է խաղան բացառապես հայ դարպասապահներ: Այնուհետև այս սահմանափակումը ՀՖՖ-ն վերացրեց, ինչի հետևանքով էլ այսօր ունենք բավական տխուր պատկեր: Ինչպես ընդունված է ասել, լավ դարպասապահը թիմի կեսն է, և բոլոր ակումբներն էլ ձգտում են խաղային այս օղակում ունենալ հուսալի ֆիգուր: Այսպես շարունակվելու դեպքում, սակայն, մի քանի տարի անց կարող ենք ընդհանրապես չունենալ դարպասապահ ազգային հավաքական հրավիրելու համար:

Հայաստանի Բարձրագույն խմբում իրենց թիմերի հիմնական կազմում հանդես եկող դարպասապահներից Արամ Հայրապետյանն ու Գրիգոր Մելիքսեթյանը՝ 32, իսկ Գևորգ Կասպարովը 38 տարեկան է: Այսինքն՝ հեռու չէ այն օրը, որ այս դարպասապահները կավարտեն կարիերան: Այսօր չենք կարող պնդել, որ հայկական թիմերում բացառապես հայ դարպասապահներ խաղացնելու մասին օրենքը պետք է վերականգնել, քանզի չունենք կադրեր, որոնց որակը թույլ է տալիս խաղալու նույնիսկ նման մակարդակի մրցաշարում: Բայց որ տեղացի, թեկուզ թույլ դարպասապահների համար խաղալու և դրսևորվելու դաշտ ստեղծելն ուղղակի անհրաժեշտություն է՝ կարծում ենք, պարզ է:

Խնդիրը պահանջում է, ոչ միայն անհապաղ, այլև նուրբ լուծում: Այն, որ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մեր հավաքականը կրկին խնդիրներ է ունենալու խաղային կարևորագույն օղակում՝ կարծում ենք, պարզ է: Տվյալ իրավիճակում, սակայն, պետք է օր առաջ օպտիմալ լուծում գտնել մի քանի տարի անց քիչ թե շատ նորմալ դարպասապահ ունենալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում