438.97
4.35
404.36
+7
Եղանակը Երևանում
Հայ

Քաղաքագետ. Հայաստանը չունի արտաքին քաղաքականություն, իսկ Ադրբեջանը Realpolitik է իրականացնում

15:48
17 Հուլիսի 2018
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «The Armenian Interest» կենտրոնի ղեկավար, «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրերի հոդվածագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանը խորհում է Հայաստանում արտաքին քաղաքականության ռազմավարության, ինչպես նաև միջազգային ասպարեզում Ադրբեջանի գործողությունների մասին։

Հայաստանում արտաքին քաղաքականության բացակայության մասին

Գալստյանի կարծիքով, այն, որ Հայաստանում չկա արտաքին քաղաքականություն, դա փաստ է, որը նույնիսկ քննարկման ենթակա չէ։

«Ազգային անվտանգության ռազմավարությունը չի թարմացվել ավելի քան տասը տարի, իսկ արտաքին քաղաքականության հայեցակարգի մասին ոչ ոք չի էլ մտածել։ Առանց ռազմավարական փաստաթղթերի և ընդհանուր ազգային տեսլականի մեր քաջարի քաղաքական գործիչներն ամբողջ աշխարհով գնում են «ինչ–որ մեկի հետ» «ինչ–որ բանի մասին» խոսելու, գեղեցիկ լուսանկարներ, թվիթեր, հեշթեգեր ունենան, ինչպես որ պետք է»,– նշում է Գալստյանը։

Նրա խոսքով, տղաներն իներցիայով վատնում են հարկատուների փողերն առանց ինչ–որ նպատակի և հստակ օրակարգի, քանի որ սովոր են դրան։ Բայց գոնե հետևողականությունը կարելի էր պահպանել։

«Պարոն վարչապետը մի առիթով ասել էր, թե ինքը չի ընտրվել ԼՂՀ ժողովրդի կողմից և լիազորված չէ նրա փոխարեն բանակցություններ վարել։ Ճիշտ դիրքորոշում է դա, թե ոչ` մեկ այլ հարց է, անձամբ ես կարծում եմ, որ ժամանակն է դադարեցնել երկու պետությունների հետ այս կրկեսը և վերջապես վերադառնալ «Միացում» ռազմավարությանը»,– նշում է Գալստյանը։

Ղարաբաղյան խնդրի շուրջ մշուշոտ դիրքորոշումը

Քաղաքագետը նաև հարցադրում է անում, թե ինչ անել ղարաբաղյան խնդրի շուրջ նրանից հետո, երբ պետության ղեկավարը հայտնել է իր դիրքորոշումն այս հարցով։

«Եվ ի՞նչ։ Պետք է պահել այդ գիծը`պարզ տրամաբանություն։ Այդ դեպքում բացատրեք ինձ, թե ի՞նչ է անում պարոն Մնացականյանը պարոն Մամեդյարովի կողքին։ Չէ՞ որ դուք արդեն լիազորված չեք խոսակցություններ և բանակցություններ վարել արցախյան խնդրի շուրջ»,– նշում է Գալստյանը։

Загружается новость ... "Право"

Հուլիսի 11–ին Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Հանդիպման շրջանակում Մնացականյանն ընդգծել է, որ բանակցային գործընթացն այլընտրանք չունի և այդ համատեքստում կարևորել է խաղաղության մթնոլորտի ձևավորումը։

Գալստյանն ասում է, որ կողմերը, անշուշտ, կարող էին նշված հանդիպման ժամանակ հիշել խորհրդային կոմսոմոլի ժամանակները և երազել, թե ինչպես մի օր խաղաղություն կլինի մեր ժողովուրդների միջև, սակայն փաստացի հանդիպումից հետո Մամեդյարովը մեկնեց Վաշինգթոն, որտեղ նրան բարձր մակարդակով դիմավորեցին պետքարտուղար Մայք Պոպմեոն, պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը և Թրամփի խորհրդական Ֆիոնա Հիլը։

«Պատերազմի ճուռակների» և «խաղաղության աղավնիների» մասին

Գալստյանը միաժամանակ կարծում է, որ «ադրբեջանական ճուռակներն» «իրական քաղաքականություն» են վարում, իսկ մեր աղավնիները ղունղունում են եվրոպացիների հետ անդրկովկասյան ժողովրդավարության մեծ հաղթանակի մասին։

«Բայց դա միանգամայն այլ պատմություն է։ Արտաքին քաղաքականության պատասխանատու բարեկամներ, ձեր խոսքերն ձեր իրական գործերից առաջ են ընկնում։ Իմ բարի խորհուրդը` արգելակեք և սկսեք աշխատել»,– գրում է Գալստյանը։

Նա նաև նշում է, որ բյուջեն չպետք է վճարի դիվանագիտական պերճախոսության համար։
«Թեև նախադասության մեջ միավորված անիմաստ խոսքերը դժվար թե կարելի է պերճախոսություն անվանել»,– գրում է Գալստյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
15:02
16 Փետրվարի 2024
Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը․ ՌԴ ԱԽ քարտուղար
ՌԴ–ից հայտնում են, որ Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը
13:38
15 Փետրվարի 2024
Ադրբեջանն ասում է' ինչ ուզում եմ, տվեք բանակցությունով, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ
10:22
15 Փետրվարի 2024
Որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին․ Փաշինյանի մամուլի քարտուղարը՝ Ալիևին
Փաշինյանի մամուլի քարտուղարը պատասխանել է Ալիևի սպառնալիքներին
13:20
14 Փետրվարի 2024
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ներուժ է տեսնում
ՀԱՊԿ-ից հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ներուժ կա