Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Արցախում աննախադեպ ընտրություններ են սպասվում. Չի բացառվում երկրորդ փուլի հավանականությանը

Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 31-ին։ Այսօր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետն է։ Այս պահի դրությամբ  Արցախի ԿԸՀ-ն ստացել է Արցախի նախագահի 12 թեկնածուների գրանցման փաստաթղթեր: ԱԺ ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 6 կուսակցություններ` Արցախի Պահպանողական կուսակցությունը`16 թեկնածուների, «Միասնական հայրենիք» կուսակցությունը`62 թեկնածուների, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 20 թեկնածուների, « Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը` 33 թեկնածուների, Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը` 33 թեկնածուների, Արցախի «Արդարություն» կուսակցությունը` 35 թեկնածուների ընդգրկմամբ: Ընտրական ցուցակ է առաջադրել մեկ կուսակցությունների դաշինք` «Ազատ Հայրենիք-ՔՄԴ » կուսակցությունների դաշինքը` 65 թեկնածուների ընդգրկմամբ:

Շար հետաքրքիր մրցակցություն է սպասվում Արցախում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ, Արցախի նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ անկանխատեսելի կարող են լինել այդ ընտրությունների արդյունքները։

«Չեմ բացառում երկրորդ փուլի հավանականությանը, դա ցույց կտա ժամանակը»,-ասաց նա։

Դիտարկմանը, որ շատերը Արցախի նախագահի ընտրություններում ֆավորիտ են համարում Արայիկ Հարությունյանին և Մասիս Մայիլյանին, Դավիթ Բաբայանն ասաց. «Ես չեմ ուզում որևէ մեկին թերագնահատել, կամ գերագնահատել։ Ժամանակն ամեն ինչ ցույց կտա։ Մենք մրցակիցներ են ենք և ամեն մեկը պայքարելու է իր գաղափարների համար։ Ո՞վ գիտի, թե որ թեկնածուն ինչքան քվե ունի Դա ցույց կտան միայն ընտրությունների արդյունքները»։

Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ աննախադեպ, նախորդներից տարբերվող ընտրություն է սպասվում․ «Մենք պարզ տեսնում ենք, որ ժողովուրդը ուզում է փոփոխություն։ Ճիշտ է, իշխանությունն ամեն ինչ արել է, որ իր երկու թեկնածուները՝ Մասիս Մայիլյանը և Արայիկ Հարությունը հաղթեն, բայց ժողովուրդը ուզում է իրական փոփոխություն։ Սամվել Բաբայանը միացել է Մասիս Մայիլյանին։ Այն ժամանակ, երբ մենք Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք էինք անում, դիմեցինք նաև Սամվել Բաբայանին, սակայն նա չմիացավ, ասաց, որ պետք է սպասել մինչև 20 թվականը։ Հիմա ինքը միացել է իշխանության իրական թեկնածու Մասիս Մայիլյանին։ Ռոբասերժական իշխանություններն արդեն Արայիկ Հարությունյանին չեն սատարում, նրանց մի մասը սատարում է Արայիկ Հարությունյանին, մյուս մասը՝ Մասիս Մայիլյանին, նրանց մի մասը չի սատարում Արայիկ Հարությունյանին, քանի որ կարծում է՝ դավաճանել է իրենց և անցել Նիկոլի կողմը»,-ասաց Վահան Բադասյանը՝ հավելելով, որ իրենք գտնում են՝ թե՛ Արայիկ Հարությունյանը, թե՛ Մասիս Մայիլյան իշխանություններ են, ընտրվելու դեպքում շարունակելու են երկրի թալանը, կոռուպցիոն գործընթացները․ «Տեսեք, թե ովքեր են կանգնած նրանց կողքին և ում են սատարում։ Նրանք երկուսն էլ կոռուպցիոն գործողությունների եթե մասնակիցն էլ չեն, ապա իշխանության մաս են եղել և լռել են, երբեք իր կարծիք չեն հայտնել մարդու իրավունքների խախտման, ընդերքի թալանման վերաբերյալ։ Արայիկ Հարությունյան միշտ եղել է իշխանությունների ֆավորիտներից»։

Նրա խոսքով՝ բոլոր նախկին և ներկա իշխանությունները միացել են և փորձելու են ժողովրդին ներկայանալ որպես իշխանություն և փորձելու են միավորել իշխանության և ընդդիմության ձայները․ «Մենք միակ ուժն ենք, որ 93-ից այս կողմ պայքարել ենք անօրինականությունների դեմ, և շարունակելու ենք պայքարը այս երևույթների դեմ։ Մենք պատրաստ ենք առաջնորդելու ժողովրդին»։

Բադասյանը նշեց, որ 2000թվականից մինչև այսօր 145․000-ից 120․000 բնակիչ է մնացել․ «Ո՞ւր են այդ մարդիկ, արտագաղթել են, քանի որ չկա հայրենիքում ապրելու հնարավորություն, ինչպես կարող է հաղթած ժողովուրդը չկարողանա երկրում ապրել։ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունից հետո ժողովուրդն այլևս փոփոխություն է ուզում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում