Thursday, 18 04 2024
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել

Բուհերում տագնապալի իրավիճակ է․ դիմորդներ չունեն

Այս տարի կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ բուհերում ընդունելության քննությունները անցկացվելու են մեկ փուլով։ Դիմում-հայտերն ընդունվում են առցանց։ Վերջնաժամկետի ավարտին մնացել է մի քանի օր։ Ըստ տարբեր փորձագիտական կարծիքների՝ այս տարի որոշ բուհեր ուսանողների թվաքանակի հետ կապված խնդիրներ կարող են ունենալ։ «Առաջին լրատվական»-ը ներկայացնում է մինչ այս պահը բարձրագույն ուսումնական հաստատություններում ստացված դիմումների քանակը, ամենապահանջված մասնագիտությունները և խոցելի վիճակում հայտնված բուհերը։

Եվ այսպես։ Սկսենք Հայաստանի ազգային ագրարային համալսարանից։ Նշենք, որ համալսարանում այս տարվանից փոխվել է ընդունելության կարգը։ Այլևս միայն դպրոցի ատեստատով հնարավոր չի լինի ընդունվել։ Ըստ այդմ՝ բուհն այս պահին ունի 185 դիմորդ, որից պարզ չէ, թե քանիսը կհաղթահարեն անցողիկ շեմը։ Ինստիտուտից մեզ հետ զրույցում այս մասով մտահոգություն հայտնեցին, քանի որ ուսանողների թվի կրճատումը կարող է բերել դասաժամերի կրճատման, բողոքի նոր ալիքի։ Մեր զրուցակիցը նշեց, որ դիմորդների քանակի նվազումը կապված է ինչպես ընդունելության կարգի փոփոխության հետ, այնպես էլ այս տարի համավարակով ստեղծված իրավիճակում մեկ միասնական քննություն հանձնելու հետ։

Դիմորդները դիմել են բուհի հետևյալ ֆակուլտետներ․

Անասնաբուժականբժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետ, Ագրոպարենային համակարգի տնտեսագիտական մասնագիտություններ, Ագրոպարենային համակարգի տնտեսագիտական մասնագիտություններ, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետ, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ, Ագրոնոմիական ֆակուլտետ, Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում։ Դիմորդների մեծամասնությունը՝ 57 հայտ, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետում է։

Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) այս պահին ընդունել է 3646 դիմում։ Ամենապահանջված մասնագիտությունը համալսարանում շարունակում է մնալ իրավագիտությունը։ Ստացվել է 480 հայտ։ Երկրորդ տեղում է Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա մասնագիտություն՝ 425 հայտ։ Իսկ Միջազգային հարաբերություններ մասնագիտության համար դիմել է 239 դիմորդ։ Թարգմանչական գործ, միջմշակութային հաղորդակցություն, այսինքն՝ լեզուներ սովորելու համար համալսարան է դիմել ըստ հերթականության 154 և 174 դիմորդ։ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ունի 232 դիմորդ։

Շիրակի պետական համալսարանն այս տարի ունի 387 դիմում-հայտ, իսկ Վանաձորի պետական համալսարանը՝ 438 հայտ։

Երևանի Պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ) այս տարի դիմել է 996 դիմորդ։ Հետևյալ բաժիններ՝ Ստոմատոլոգիա՝ 202, Բուժական գործ՝ 702, Բուժական գործ զինված ուժերում՝ 38, Ֆարմացիա՝ 54։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ) ստացել է 1086 դիմում-հայտ։ Հիմնական ֆավորիտ համարվող մասնագիտություններ են՝ Կիրառական մաթեմատիկա՝ 149 հայտ, Տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ 155 հայտ, Ծրագրային ճարտարագիտություն՝ 125 հայտ, Տեղեկատվական անվտանգություն՝ 119 հայտ։ Ընդամենը մեկ հայտ է ստացվել Պարենամթերքի տեխնոլոգիա ֆակուլտետում։ Համալսարանի Գյումրիի մասնաճյուղը ստացել է 75 հայտ, Վանաձորի մասնաճյուղը՝ 72 հայտ, Կապանի մասնաճյուղը՝ 56 հայտ։

Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) այս տարի ստացել է 487 հայտ։ Հիմնական ֆակուլտետներն են՝ Ճարտարապետություն՝ 159 հայտ, Դիզայն՝ 174 հայտ, Շինարարություն՝ 54 հայտ։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն (ՀՊՏՀ) այս տարի ստացել է 1233 հայտ։ Ըստ մասնագիտությունների՝ առաջատարը Ֆինանսներն է՝ 346 դիմորդ, այնուհետև՝ Կառավարում՝ 324, Հաշվապահական հաշվառում և հարկում՝ 168, Տնտեսագիտություն՝ 150, Մարքեթինգ՝ 188։ Համալսարանի Զբոսաշրջության ֆակուլտետ դիմել է ընդամենը 4 դիմորդ, Բնապահպանություն և բնօգտագործում ֆակուլտետ՝ 3։

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը (ՀՊՄՀ) ստացել է 882 դիմում-հայտ։ Համալսարանում կան ֆակուլտետներ, որտեղ մինչ այս պահը որևէ դիմում չի ստացվել։ Օրինակ՝ Գրադարանային ու տեղեկատվական աղբյուրներ, Շախմատ, Ֆիզիկա, Տիֆլոմանկավարժություն։ Դիմորդների ամենամեծ թիվը կազմում է Տարրական մանկավարժություն և մեթոդիկա ֆակուլտետում՝ 104 հայտ։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղը ստացել է 85 հայտ, Եղեգնաձորի մասնաճյուղը՝ 25 հայտ։

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանն այս տարի ստացել է 951 դիմում։ Ամենաշատ դիմումներն ընդունվել են համալսարանի Սերվիս ծրագրի համար՝ 180 հայտ։ Երկրորդ տեղում է Միջմշակութային հողարդակցություն՝ անգլերեն լեզու բաժինը՝ 173 հայտ, այնուհետև՝ Թարգմանչական գործ մասնագիտությունը՝ 156 հայտ, Լեզվաբանությունը՝ 109 հայտ։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ մինչ այս պահը դիմել է 197 դիմորդ։ Մեծ մասը՝ 88 հայտ, Դերասանական արվեստ բաժին ընդունվելու համար է։ Ոչ մի դիմում չի ընդունվել Թատերագիտություն ֆակուլտետում։ Երկրորդ տեղում է Կինոարվեստ բաժինը՝ 31 հայտով, երրորդում՝ Ռեժիսուրա բաժինը՝ 25 հայտ։ Ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղը ստացել է 39 հայտ, Վանաձորինը՝ 14։

Իրավիճակը տագնապալի է մասնավոր բուհերում։ Օրինակ՝ Երևանի «Գլաձոր» համալսարանն այս պահին ունի ընդամենը 4 դիմում, Հյուսիսային համալսարանը՝ 3 դիմորդ, «Մխիթար Գոշ» համալսարանը՝ 1, «Հայբուսակ»-ը՝ 22։ «Հայբուսակ»-ի «Շիրակացի» մասնաճյուղն ընդհանրապես դիմորդ չունի։ «Եվրասիա» միջազգային համալսարանն ունի 19 դիմում-հայտ։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանն ունի 4 դիմում։

Երևանի «Մենեջմենթի» համալսարանը, «Գալիք» համալսարանը, «Անանիա Շիրակացի» համալսարանը, «Ուրարտու» համալսարանը, «Պրոգրես» համալսարանը, Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը և նման մյուս մասնավոր բուհերն ընդհանրապես դիմորդներ չունեն։

ՀՀ ՊՆ Սարգսյանի անվան ռազմական համալսարանն այս պահի դրությամբ ունի 29 դիմորդ։ Իսկ ՀՀ ՊՆ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանն ունի 26 դիմորդ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում