211652_close_icon
views-count173075 դիտում article-date 23:20 17-10-2020

Զոհվել է «Արծիվ 30» մահապարտների գնդից Վահան Օհանյանը. սա ազատամարտիկի երրորդ պատերազմն էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am

Արցախի դեմ ադրբեջանա–թուրքական ագրեսիան հետ մղելու ընթացքում Արցախի հյուսիսարևելյան հատվածում ծանր վիրավորվել, ապա օրեր անց հիվանդանոցում մահացել է Արցախյան առաջին ազատամարտի մասնակից, «Արծիվ 30» մահապարտների գնդի անդամ Վահան Օհանյանը։ Վերջինս Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքից էր, ունի չորս զավակ։ Օհանյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան առաջին ազատամարտին, պարգևատրվել մի շարք հուշամեդալներով՝ այդ թվում ԵԿՄ, «Անդրանիկ Օզանյան», «Անկախության 25–ամյակի»։ Օհանյանը կամավոր Արցախ էր մեկնել նաև 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ։ Ազատամարտիկի հարազատները [url=https://news.am/arm/news/608496.html?fbclid=IwAR1bwYsOaHR5u1KNiDbtQCPLOA35k0A_uiYP9e3zuRn0uv-hh906MQwnqzo]NEWS.am[/url]–ին հայտնեցին, որ Օհանյանը անտեսելով ծանր հիվանդությունը, պատերազմի առաջին իսկ օրը կամավորագրվել էր, իսկ հոկտեմբերի 8֊ին մեկնել ռազմաճակատ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր