▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական ոչ մարտական կորուստը ադրբեջանական բանակում

Razm.info-ն գրում է. Հոկտեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Ֆիզուլի շրջանի զորամասերից մեկում ինքնասպան է եղել զինված ուժերի զինծառայող Ռզաև Ռզա Հաբիլ օղլուն (Rzayev Rza Habil oğlu): Զինծառայողը հայտնաբերվել է կախված վիճակում: Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքը: Ըստ աղբյուրի՝ զինծառայողը 21 տարեկան էր, ծնվել էր 1996-ի օգոստոսի 29-ին Գյանջա քաղաքում: Բանակ էր զորակոչվել 2017-ի հուլիսին: Meydan TV պնդմամբ՝ զինծառայողի եղբայրը՝ Հիքմեթ Ռզաևը հաստատել է այս տեղեկությունը: Ըստ նրա՝ հոկտեմբերի 12-ին զանգահարել են և հայտնել, որ եղբայրը ինքնասպան է եղել: Հիքմեթ Ռզաևը նաև հայտնել է, որ միջադեպից 3 օր առաջ այցելել է եղբորը և ոչ մի խնդիր չի նկատել այդ ժամանակ:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին