ՀՀ և Վրաստանի միջև նոր «Բարեկամություն» կամրջի շինարարությունը մեկնարկել է 1 մայիսի 2018 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Մեկնարկել են Հայաստանի ու Վրաստանի միջև նոր կամուրջի կառուցման աշխատանքները: «Բարեկամություն» կամուրջը կառուցվելու է Բագրատաշեն-Սադախլո անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա: Կամուրջի կառուցման համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 6 մլն եվրո արժողությամբ վարկ է տրամադրել: Գումարի 50 տոկոսը կմարի Վրաստանը, 50 տոկոսը՝ Հայաստանը, գրում է «Գրուզիա օնլայնը»: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Իրակլի Կարսելաձեն և ՎԶԵԲ նախագծի ղեկավար Անդրևեյ Մակսիմովիչը համաձայնեցրել են նախագծեի մանրամասները: «Բարեկամություն» կամրջի կառուցման մասին պայմանագիրը կնքվել է 2018-ի հունվարին Երևանում: Շինարարությունն իրականացնելու է իրանական Ariana Tunnel Dam Co ընկերությունը: Ավելի վաղ, կամրջի նախագծային և շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով ՎԶԵԲ-ի էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացվել էր «Բագրատաշենի կամրջի նախագծում և շինարարություն» միջազգային մրցույթը։ Մրցույթին մասնակցել էր 7 կազմակերպություն, որոնցից 3-ը որակավորվել էին և անցել մրցութային հաջորդ փուլ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա Գուտերեշը կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին լուծել բոլոր հարցերը հարաբերությունների կարգավորման համար Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին Կլաարը հուսադրող է անվանել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկի մասին լուրը «ԵՄ–ն լիովին սատարում է բանակցային գործընթացին, որի նպատակը համապարփակ և կայուն կարգավորումն է»,–գրել է նա Արսեն Խառատյան․ Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է Նա նշել է, որ ՀՀ–ն ռազմավարական տարածք է տալիս՝ առանց որևէ անվտանգային երաշխիք ստանալու |