Չպայթած իսկանդերից մինչև աշխատող Ամուլսար․ Փաշինյանի հարցազրույցից գլխավորը

Չպայթած իսկանդերից մինչև աշխատող Ամուլսար․ Փաշինյանի հարցազրույցից գլխավորը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին հարցազրույցում խոսել է հարցերի լայն շրջանակից՝ պատերազմից մինչև դատարաններ ու կորոնավիրուսի համաճարակ։ PanARMENIAN.Net ը ներկայացնում է հարցազրույցի առավել ուշագրավ կետերը։

- Քանի դեռ տեսնում ենք, որ հարցի (գերիների,- խմբ․) լուծման հնարավորություններն իրական են, ընդ որում՝ մինչև այս պահին 69 գերի է վերադարձել, մենք պետք է շարունակենք աշխատել այնքան, մինչև բոլորը վերադառնան:

- Մերժում ստանալով խորհրդարանական ընդդիմությունից և ընդհանրապես՝ ընդդիմությունից, որոշեցինք վերադառնալ նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի բնականոն իրագործմանը:

- Սպառազինության և տեխնիկայի գնման պլանի մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: (Որակյալ ռազմական,- խմբ․) տեխնիկան ձեռք բերելու ճանապարհին արվում են քաղաքական ու դիվանագիտական քայլեր, որոնք կարող են միանշանակ չընդունվել դաշնակիցների և բարեկամների կողմից:

- Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով․․․ 80-ականների զե՞նք էր գուցե:

- Իսկ ի՞նչ էր խանգարում (ՀՀ երկրորդ նախագահ) Սերժ Սարգսյանին իրականացնել (ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ) Լավրովի պլանը 2018-ից առաջ։

- Փողը Հայաստանում միշտ եղել է իշխանության մաս: Մեր իշխանության առանձնահատկությունն այն է, որ մենք ունենք օրենքով սահմանված լիազորություններ, չունենք փող՝ բառիս անձնական կամ խմբային իմաստով:

- Կարծում եմ, որ մեր կառավարությունը լավագույնս է կառավարել կորոնավիրուսի համավարակը:

- Այդպիսի հավանականություն (Ամուլսարի հանքի բացման) կա և այո, կարող ենք ասել, որ մեծ է:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---