News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իլոն Մասկի SpaceX ընկերությունը Falcon Heavy ծանր հրթիռ-կրիչի օգնությամբ գաղտնի ռազմական արբանյակի գործարկման պայմանագիր է կնքել, փոխանցում է Meduza-ն։ Գործարքի արժեքը 130 միլիոն դոլար է կազմել։ United Launch Alliance-ի՝ SpaceX-ի մրցակից ընկերության Delta IVHeavy հրթիռի արձակումը 350 միլիոն դոլար էր արժեցել, այսինքն՝ 3 անգամ թանկ։

Արբանյակը կարձակվի 2020 թվականին Ֆլորիդայի Քենեդու անվան տիեզերակայանից։ Spacenews պարբերականի փոխանցմամբ՝ սա SpaceX-ի առաջին ռազմական պայմանագիրն է Falcon Heavy-ի համար։

Falcon Heavy հրթիռ-կրիչը ստեղծվել է ուղեծիր ծանր բեռներ (մինչեւ 63 տոննա) դուրս բերելու համար։ Դրա առաջին թռիչքը կայացել է 2018 թվականի փետրվարին։ Այն ժամանակ տիեզերք է դուրս բերվել Իլոն Մասկի անձնական էլեկտրոմոբիլը՝ Tesla Roadster-ը։

SpaceX-ը ռազմական արբանյակներ արձակելու իրավունք է ստացել 2015 թվականին։ Մինչ այդ այդպիսի թույլտվություն ունեցել է միայն United Launch Alliance ընկերությունը, որը Boeing-ի եւ Lockheed-Martin-ի համատեղ ձեռնարկությունն է։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետ առաջին պայմանագիրը SpaceX-ը կնքել է 2016 թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ