Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

«Հայաստանը պետք է արագ շարժվի, քանի դեռ Ամերիկան, Կանադան իրենց դռները չեն բացել և ներգաղթյալներ ընդունել Լիբանանից»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր,  վերլուծաբան Մովսես Քեշիշյանը։

– Պարոն Քեշիշյան, Լիբանանում ստեղծված իրավիճակում շատ լիբանանահայեր ցանկություն են հայտնել տեղափոխվելու Հայաստան: Ձեր կարծիքով՝ ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանի իշխանությունը, ի՞նչ ակնկալիքներ ունեն հայրենիք վերադարձողները:

– Նախ թույլ տվեք բացատրել, որ պայթյունը հիմնականում Բեյրութի նավահանգստի «Կարանտինե» շրջանում է տեղի ունեցել, որի անմիջական հարևանությամբ են գտնվում Հաճըն, Մար Միխայիլ, Խալիլ Բեդևի շրջանները, իսկ գետի մյուս կողմում Բուրջ Համուդն է։ Առաջին երեք հայկական թաղամասերը, ավելի մոտ լինելով պայթյունի վայրին, բնականաբար, ավելի շատ են վնասվել, ուստիև ավելի վատ վիճակում են: Իմիջիայլոց, նշյալ երեք թաղամասերում նյութական առումով ավելի համեստ ընտանիքներ են ապրում, քան Բուրջ Համուդում:

Հիմա անցնեմ բուն հարցին: Լիբանանահայությունն անվտանգության հարց ունի, մանավանդ՝ այս վերջին մեկ տարվա ընթացքում տնտեսական լուրջ հարց ունի, այսինքն՝ հացի, ապրուստի խնդիր ունի, և երրորդը՝ կեցության խնդիր ունի, որովհետև շատ մարդիկ եթե բնակարան չունեն, չաշխատելու պատճառով չեն կարողանում տան վարձ տալ:

Այստեղ խնդիրը հետևյալն է, որ մեր հայրենակիցներից բոլորի վիճակը նույնը չէ, կա ժողովրդի որոշ տոկոս, որ բավական ծանր վիճակում է, և եթե Հայաստանի իշխանությունները կազմակերպեն պարզապես նրանց հայրենադարձությունը, ժամանակավոր կացարաններ տան՝ նկատի առնելով, որ լիբանանահայերը ընդհանրապես հիմնականում արհեստավորներ են, կարճ ժամանակամիջոցում իրենք կկարողանան առևտրական կամ իրենց արհեստին վերաբերող գործեր ստեղծել: Եթե այն հնարավորությունները, որ տրվում է ՀՀ քաղաքացիներին վարկային և այլ առումներով, նրանց համար էլ նկատի առնեն թերևս մի քիչ ավելի շատ, այն առումով, որ կարողանան կեցության խնդիրը, այսինքն՝ բնակարանի հարցը լուծել, նրանք նույնպես կներգաղթեն Հայաստան:

– Շատերը նշում են, որ լիբանանահայերի համար դժվար է նման պայմաններում մեկնել Հայաստան, քանի որ դա ևս ծախսերի հետ է կապված, իսկ իրենց փողերը բանկերում սառեցված են կառավարության կողմից: Ի՞նչ կարող է անել Հայաստանն այս իրավիճակում:

– Լիբանանահայության այն մասի համար, որոնց գումարները սառեցված են բանկերում, չենք կարծում, որ Հայաստանը կկարողանա դերակատար լինել, որովհետև միայն հայերի համար բանկային համակարգի փոփոխություն հնարավոր չէ առաջացնել, երբ բոլոր քաղաքացիների գումարները սառեցված են բանկերում: Այսինքն՝ դա տրամաբանական էլ չէ և հնարավոր չէ, սա կապված է ընդհանուր երկրի վիճակի հետ։

Կա մասսա, որ ընտանիքն ուղարկել է Հայաստան մինչև իրենց տան հարցը լուծվի, ասենք՝ տունը վաճառեն։ Այսինքն՝ հանգրվանային ձևով ներգաղթում են, և դա  մի քիչ հեշտացնում է Հայաստանի իշխանությունների գործը, որ ներգաղթը մասսայական, շատ մեծ թափով չլինի։ Բայց Հայաստանը պետք է արագ շարժվի, քանի դեռ Ամերիկան, Կանադան և այլ երկրներ իրենց դռները չեն բացել և ներգաղթյալներ ընդունել Լիբանանից։ Պետք է հենց այս առիթից օգտվել, որովհետև դա մեզ համար թե ժողովրդագրական հարց է, թե մարտունակ ուժի հարց է, այսինքն՝ հայ զինվորի հարց է, որովհետև այդ մարդիկ երկրի պաշտպաններն են: Մենք պետք է այդ դիտանկյունից էլ հարցին նայենք: Ներկա դրության մեջ Կանադան առաջնահերթությունը տալիս է Սիրիային և լիբանանցիներին չի ընդունում, մանավանդ քրիստոնյաներին չեն ընդունում, որպեսզի Լիբանանում առկա հավասարակշռությունը, դավանանքային առումով, մեծ փոփոխություններ չկրի։

– Ընդհանրապես Հայաստանում վաղուց են խոսում հայրենադարձության անհրաժեշտության մասին: Դրա համար ի՞նչ է անհրաժեշտ, որը թույլ կտա խոսքից գործի անցնել:

– Ինչպես ասացի, ճգնաժամի շրջաններում է, որ մենք հնարավորություն ունենք ներգաղթ կազմակերպելու: Այսօր բոլոր ներգաղթողներն էլ գիտակցում են, որ Հայաստանը մեծ փոփոխությունների շեմին է և նոր է փորձում վերակառուցել երկիրը, առավել ևս, որ վերջին տասը տարիների տնտեսական տագնապից հետո այս կորոնավիրուսի տագնապն էլ ավելացավ, ու նաև, որ մենք պատերազմական կամ կիսապատերազմական վիճակի մեջ ենք: Ժողովուրդը նույնպես գիտակցում է, որ տրամաբանական ակնկալիքներով կարող է մեկնել Հայաստան և իր աշխատանքով ու համատեղ ջանքերով է, որ պիտի կառուցել ամեն ինչ:

Բայց, այնուամենայնիվ, ժամանակ չպետք է կորցնել, հնարավորինս արագ պետք է շարժվել, ըստ ժողովրդի ցանկության: Հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանը կեցության հարցին լուծում տա՝ թեկուզ ժամանակավոր կացարաններով ապահովելով:

Դրանից հետո ամեն ինչ կկարգավորվի ըստ վիճակի: Պարզապես պետք է արագ շարժվել, որպեսզի հնարավոր լինի խոսքից գործի անցնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում