Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

Ինչի մասին են «գուժում» Հայաստանի խոշոր հարկատուները

ՀՀ պետեկամուտների կոմիտեն հրապարակել է առաջին կիսամյակում հանրապետության 1000 խոշոր հարկատուների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի ցուցակը: Համաձայն հրապարակման՝ հանրապետության այդ հարկատուները 2017թ. առաջին կիսամյակում հարկերի ու տուրքերի ձևով պետական բյուջե են վճարել 378 մլրդ 484 մլն դրամ գումար: Սրանից 286 մլրդ 660 մլն դրամը հավաքագրվել է հարկերի տեսքով (137 մլրդ 475 մլնը՝ ուղղակի հարկերի (շահութահարկ, եկամտահարկ), 191 մլրդ 469 մլնը՝ անուղղակի հարկերի (ավելացված արժեքի հարկ, շահութահարկ), իսկ 918 մլն 230 մլն դրամը վճարվել է մաքսատուրքերի տեսքով: Որոշակի գումար էլ հավաքագրվել է հաստատագրված վճարներից ու այլ հարկերից ու տուրքերից:

Համեմատության համար նշենք, որ 2016թ. առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերն ու տուրքերը կազմել են 346 մլրդ 705 մլն դրամ:

«Հազարի» ցուցակը, ինչպես և նախկինում, գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ վճարած 24.5 մլրդ դրամի հարկերով: Հաջորդում են «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը (14.6 մլրդ դրամ), Հայաստանի էլեկտրական ցանցեր (11.9 մլրդ դրամ), «Ալեքս Հոլդինգ»-ը (11.3 մլրդ դրամ), Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (9.7 մլրդ դրամ), «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը (8.2 մլրդ դրամ), «Սիփիէյս Օյլ քորփորեյշն»ը (6.2 մլրդ), Թեղուտը ( 6.0 մլրդ), «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակ»-ը (5.3 մլրդ), և տասնյակը եզրափակում է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը՝ վճարած 5.1 մլրդ դրամի հարկերով:

Փոքր ինչ շեղվելով թեմայից նշենք՝ 2016թ. առաջին կիսամյակի համեմատությամբ, առաջատար «Գազպրոմ Արմենիան» գրեթե 90 մլն դրամով քիչ հարկ է վճարել, քան նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում: 2016թ.-ին էլ նախորդ տարվա համեմատությամբ այս ընկերությունը շուրջ 70 մլն դրամով է քիչ վճարել: Փաստորեն վերջին երեք տարիներին ամենախոշոր հարկատուն տարեկան կայունորեն 70-ից 100 մլն դրամով իջեցրել է վճարած հարկերը, մինչդեռ մնացած ընկերությունները մի քանի միլիարդով բարձրացրել են իրենց հարկային վճարումները: 2015թ. երկրորդ խոշոր հարկատուն վճարել է 9.7 մլրդ դրամ, 2016թ.՝ 11.8 մլրդ, իսկ այս տարի՝ 14.6 մլրդ դրամի հարկ: Նույնը տեղի է ունեցել 3-րդ, 4-րդ և ավելի ներքին հորիզոնականներում գտնվող հարկատուների պարագայում:

Ինչպես և այս տարի, 2016թ.-ի առաջին կիսամյակում էլ երկրորդ խոշոր հարկատուն «Գրանդ Տոբակո» ընկերությունն էր, վճարած 11.7 մլրդ դրամի հարկերով, երրորդը՝ ՀԷՑ-ը (9.2 մլրդ): Չորրորդ խոշոր հարկատուից սկսած, ընկերությունների ցուցակը որոշակի վերադասավորման է ենթարկվել: 2016թ. չորրորդը Թեղուտն էր (7.8 մլրդ), հինգերորդը՝ «Ալեքս Գրիգը»՝ 7.8 միլիարդով, վեցերորդը՝ «Արմենիա» միջազգային օդանավակայանները (6.2 մլրդ), այնուհետ հաջորդում էին «Արմենիա տելեֆոն կոմպանին» (Արմենթել)՝ վճարած 5.9 մլրդ դրամի հարկերով, «Ֆլեշ» ընկերությունը՝ 5.8 մլրդ դրամ հարկերով, «Սիփիէյս Օյլ քորփորեյշնը»՝ 5.6 մլրդ դրամ և Հայկական ատոմային էլեկտրակայանը՝ շուրջ 5.5 մլրդ դրամ:

2017թ. տասը ամենախոշոր հարկատուներից երեքն անփոփոխ առաջատարի դիրքերում են, ևս երեքը որոշակի տեղափոխումներով նույն հարթությունում են, իսկ 4 ընկերություններ էապես զիջել են դիրքերը: 2016թ. հանրապետության 6-րդ խոշոր հարկատու հանդիսացող «Արմենիա» միջազգային օդանավակայանները՝ վճարած 2.2 մլրդ դրամի հարկերով (4 մլրդ դրամով նվազել են վճարած հարկերը) խոշոր հարկատուների ցուցակում հանգրվանելով 25-րդ հորիզոնականում (այստեղից կարելի է հետևություն անել տուրիզմի վերաբերյալ):

Նշենք, որ ընդամենը 2015թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանի կապի ոլորտի երեք ընկերություններից երկուսն առաջին տասնյակում էին, ընդ որում՝ առաջատար դիրքերում: Վերջին տարիներին նրանք աշխարհում ընթացող զարգացումներով իրենց դիրքերն էապես զիջել են:

Երբեմնի առաջատարներից «Ֆլեշ» ընկերությունը՝ վճարած 4.2 մլրդ դրամ հարկերով, հանգրվանել է 13-րդ հորիզոնականում, իսկ Հայկական ատոմային էլեկտրակայանը՝ 4.1 մլրդ դրամով 14-րդ հորիզոնականում:

Խոշոր հարկատուներից ամենախոշոր տասը միասին վճարել են 102 մլրդ 820 մլն դրամի հարկ ու տուրք, որը կազմում է հազարի ընդհանուր վճարածի ավելի քան 27%-ը: 2016թ. առաջին կիսամյակում սրանք վճարել էին 89 մլրդ 782 մլն դրամի հարկ ու տուրք, որը կազմել է ընդհանուրի 25.9%-ը:

2017թ.-ի առաջին կիսամյակին 1000 խոշոր հարկատուների վճարած ընդհանուր հարկերի գրեթե 62%-ը վճարել են հարյուր խոշոր հարկատուները, 2016թ.-ի նույն փուլում հարյուր խոշորը վճարել են ընդհանուրի 63.2%-ը:

2016թ. 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի 90%-ը վճարվել է առաջին 500 խոշորների կողմից, իսկ երկրորդ 500-ը վճարել են ընդամենը 10%-ը: 2017թ.-ին առաջին 500-ը վճարել են ընդհանուրի ավելի քան 90%-ը:

Այս տարվա առաջին կիսամյակում 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, 1000 խոշոր հարկատուները մոտ 8.5%-ով ավելի շատ հարկ են վճարել: Ամենախոշոր 10 հարկատուների վճարած հարկերի ծավալն ավելացել է 12.7%-ով:

Այս վիճակագրությունից հետևում է, որ հազար խոշոր հարկատուներ ասվածը խիստ պայմանական է: 640-րդ հարկատուից մինչև 1000-րդը միասին վճարել են ավելի պակաս հարկ, քան միայն առաջին հարկատուն կամ առաջին 4 հարկատուները միասին վճարել են այնքան հարկ, որքան 330-րդ ընկերությունից սկսած մինչև 1000-րդը շուրջ 670 ընկերություններ միասին: Դա փաստում է մեր տնտեսության գերկենտրոնոցվածության մասին, ամբողջ կապիտալը մի քանի ընկերությունների մոտ կուտակված լինելու մասին և, որ տնտեսության «գոյությունը» պայմանավորված է այդ մի քանիսով: Ընդ որում, ամենախոշոր հարկատուների ցուցակն ուսումնասիրելիս պարզվում է, որ 10 ամենախոշորից երկուսը ծխախոտի արտադրության հետ կապված Վարդանյանների ընկերություններն են, երկուսը ծխախոտ ներկրող ընկերություններ են, երեքը հանքաարդյունահանող ընկերություններ, մեկը էներգետիկ ոլորտի, մյուսը գազ մատակարարող, «Ալեքս Գրիգ»-ն էլ բազմապրոֆիլ է: Փաստորեն 10 ամենախոշորներից ընդամենը երեքը տնտեսության ռեալ զարգացում ապահովողներ են: Ծխախոտի ներկրումը կամ հանքի արդյունահանումը հեռանկարային առումով Հայաստանին շատ բան չեն տալիս: Մինչդեռ 100 խոշոր հարկատուների ցուցակում սննդարդյունաբերության ոլորտի ընկերություններն ընդամենը մի քանիսն են. «Գրանդ Քենդի» (20-րդ հարկատու), «Կոկա-կոլա» (30-րդ հարկատու), ԵԿԳ (42-րդ), «Արմա Ալկո» (59), «Երևանի գարեջուր» (66), «Պռոշյանի կոնյակի գործարան» (92) և «Աթենք» (95):

Իսկ հազար խոշոր հարկատուների կողմից մեկ տարվա ընթացքում հարկերի ընդհանուր գումարի՝ 32 մլրդ դրամով ավելացումը, որը ամսական կազմում է 5-5.5 մլրդ կամ 10-11 մլն դոլար, տնտեսության այսօրվա իրավիճակը փոխելու առումով գրեթե ոչինչ չի տա: Առնվազն եռակի-քառակի աճ է անհրաժեշտ լուրջ փոփոխություն արձանագրելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում