211652_close_icon
views-count2195 դիտում article-date 11:58 31-01-2021

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 298 ավտոմեքենա

Հունվարի 31-ի դրությամբ ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների դուրսբերման աշխատանքներին մասնակցում են 33 փրկարար ծառայող։ Հունվարի 30-ին, ժամը 12։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին կան ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 298 ավտոմեքենա և 94 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։ Փրկարարական աշխատանքներին մասնակցել են 33 փրկարար ծառայող, ՊՆ N զորամասի թվով 3 տեխնիկա և ՃՈ 4 կարգախումբ։

Նմանատիպ նյութեր