Netflix-ը սփոյլերներով գովազդային վահանակներով փորձում է մարդկանց տանը պահել

Netflix-ը սփոյլերներով գովազդային վահանակներով փորձում է մարդկանց տանը պահել

PanARMENIAN.Net - Խորոշագույն Netflix սթրիմինգային ծառայությունը փորձում է նպաստել, որ մարդիկ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով տանը մնան։

Այդ նպատակով ընկերությունը մարդաշատ վայրերում ֆիլմերի և սերիալների սփոյլերներ պարունակող գովազդային վահանակներ է տեղադրել։ Ընկերությունում կարծում են, որ դա թույլ կատ մարդկանց զերծ պահել առանց ծայրահեղ անհրաժեշտության փողոց դուրս գալուց։

Սփոյլերներով գովազդային վահանակները տեղադրվել են կանգառներում, շենքերի պատերին և մարդկանց կուտակման այլ վայրերում։

«Եթե վիրուսը չկանխի ձեր տնից դուրս գալը, ապա դա կանեն սփոյլերները»,- ասվում է Netflix-ի հայտարարության մեջ։

Կորոնավիրուսով վարակվածների հաշվարկով զբաղվող միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով, աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը մարտի 26-ի դրությամբ գերազանցել է 473,000-ը։ Մահացել է ավելի քան 21,000 մարդ, ապաքինվել՝ մոտ 115,000-ը։

Տեսանյութը ևս սփոյլերներ է պարունակում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---