Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Լուրջ աջակցություն ռեստորանային բիզնեսին․ կառավարությունն ամենամսյա դրամաշնորհ կտրամադրի աշխատատեղերի պահպանման համար

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: «Ձեր նախաձեռնությունը մեր տնտեսության բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ առաջիկայում հանդիպելու առիթ հանդիսացավ, որպեսզի ավելի տեղային կարողանանք քննարկել և փորձել հասկանալ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ոչ միայն տնտեսական ճգնաժամը հաղթահարենք, այլև ավելի բարձրացնենք ոլորտների, և ընդհանուր առմամբ, մեր տնտեսության մրցունակությունն ու արդյունավետությունը: Կարծում եմ՝ նույնիսկ ճգնաժամի պայմաններում այս օրակարգը պետք չէ մոռանալ: Որքան պրոակտիվ լինենք ճգնաժամային իրավիճակում, որքան ավելի երկարաժամկետ հորիզոնի նկատմամբ որոշակի քաղաքականություն դրսևորենք՝ այնքան ավելի լավ»,- հանդիպման ժամանակ նշել է վարչապետ Փաշինյանը:

Իրենց հերթին ոլորտի ներկայացուցիչները ներկակյացրել ենք կորոնավիրուսային համավարակի պատճառով առաջացած խնդիրները և քննարկել լուծման եղանակները։ Վարչապետը հանձնարարել է առաջիկա մեկ շաբաթում մասնավոր հատվածի հետ շարունակել քննարկումները նախագծի շուրջ՝ վերջիններիս առաջարկներով այն լրամշակել և ներկայացնել կառավարության հաստատմանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է ծառայությունների մատուցման ոլորտի շարունակական զարգացման անհրաժեշտությունը և հորդորել բիզնեսի ներկայացուցիչներին հանդես գալ նաև մարզերում ժամանակակից ռեստորանների և սրճարանների հիմնման նախաձեռնություններով, ինչը կարևոր նշանակություն ունի նաև համայնքներում մթնոլորտի բարելավման հարցում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռեստորանների հայկական միության նախագահ Վահե Գևորգյանը մանրամասներ ներկայացրեց վարչապետի հետ հանդիպումից, քննարկված աջակցության ծրագրերից։

Ըստ այդմ՝ ոլորտի տնտեսվարողները Կառավարության հետ պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատավարձային ֆոնդի համաֆինանսավորման հետ կապված։ Այսինքն՝ Կառավարությունը դրամաշնորհի ձևով մի քանի ամիս շարունակ կհամաֆինանսավորի բիզնեսի աշխատավարձային ֆոնդի մի մասը։ Թե քանի տոկոսն իր վրա կվերցնի Կառավարությունը, դեռ քննարկման փուլում է։

«Ռեստորանների հայկական միությունը ճգնաժամի հենց սկզբից որոշ առաջարկություններ էր ներկայացրել Կառավարությանը։ Մենք բանակցում էինք Էկոնոմիկայի նախարարության հետ։ Մեր առաջարկների որոշակի արձագանքը եղավ ոլորտի համար մի քանի ծրագրերի իրականացումը, որոնք մեկանգամյա էին՝ վարկավորման, աշխատավարձային ֆոնդի մինչև 20 տոկոսի վերադարձ։ Քանի որ ոլորտը մեծ անկում ուներ, արդեն իսկ սկսվել էր անորոշության լուրջ շրջան։ Բիզնեսի համար աշխատատեղերի պահպանման մասով սկսվել էր խնդիրներ առաջանալ։ Որոշ բիզնեսներ սկսել էին փակվել, գոնե ժամանակավոր։ Մենք առաջարկեցինք, որպեսզի Կառավարությունը դրամաշնորհի ձևով համաֆինանսավորի այս աշխատատեղերի պահպանումը։ Կառավարությունը ամեն ամիս համաֆինանսավորելու է աշխատավարձային ֆոնդի մի մասը։ Սա լուրջ աջակցություն է բիզնեսին։

Լինելու է այնքան ժամանակ, մինչև ոլորտը կվերականգնվի։ Ոլորտում 70 և ավել տոկոս անկում էր արձանագրվել։ Դրա համար մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ Կառավարությունը աշխատավարձային ֆոնդի բեռը կիսի տնտեսվարողի հետ։ Տոկոսային վերջնական թվերը մյուս շաբաթ պարզ կլինեն։ Բայց դա բավականին շոշափելի կլինի։ Աջակցությունը կլինի այնքան, քանի դեռ անկումը չի հասել բիզնես ռիսկի մակարդակի՝ 25-30 տոկոս»,- մանրամասնեց Վահե Գևորգյանը։

Նրա խոսքով՝ այս աջակցությունը երկու կարևոր խնդիր է լուծում․ նախ բիզնեսին տալիս է վստահություն, որ Կառավարությունը աջակցելու է մինչև ճգնաժամի ավարտը, մյուս կողմից Կառավարության համար սոցիալական խնդիր է լուծվում՝ աշխատատեղերի պահպանման ձևով։ «Այստեղ պետք է անպայման նշեմ, որ մինչն այս պահը մեր միության անդամ ռեստորաններում ու սրճարաններում մեծամասամբ աշխատատեղերը պահվել են։ Կառավարությունը դա էլ է գնահատել։ Մենք, լինելով ծանր պայմաններում, ունենալով 70 տոկոս անկում, աշխատելով վնասով, պահպանել ենք աշխատատեղերը։ Մեր շարունակական աշխատանքի հետևանքով Կառավարության հետ այս համագործակցությունը մենք բարձր ենք գնահատում։ Սա շատ լավ օրինակ է պետություն-մասնավոր հատված համագործակցության համար»,- ընդգծեց Վահե Գևորգյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ բացի աջակցության ծրագրերից, վարչապետի հետ նաև քննարկել են ոլորտի հետագա զարգացման ծրագրերը։ Վարչապետի առաջարկությամբ առաջիկայում նաև մշակելու են Հայաստանի տարբեր համայնքներում սրճարանային ու ռեստորանային բիզնեսի զարգացման ու ոլորտի խթանմանն ուղղված ծրագեր։ «Մենք լուրջ ծրագրեր ունենք, որ առաջիկայում նաև մարզերում զարգացնենք հանրային սննդի ոլորտն ու իր ստանդարտով հասնի մայրաքաղաքին։ Վարչապետն էլ առաջարկեց ու սա դեռ քննարկման փուլում է, որ մարզերում ևս այս ոլորտը բերենք ավելի բարձր մակարդակի։ Մանավանդ, հաշվի առնենք, որ մյուս տարվանից տուրիստական հոսքերն էլ ինչ-որ չափով կվերականգնվեն։ Եթե մարզերում լավ ռեստորաններ շատ լինեն, զբոսաշրջիկները ևս հակված կլինեն այնտեղ գումարներ ծախսել։ Դա նաև կբերի մարզերի զարգացմանը»,- իր խոսքն ամփոփեց Ռեստորանների հայկական միութան նախագահ Վահե Գևորգյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում