Thursday, 28 03 2024
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան

Քոչարյանը ստիպված է մտել քաղաքականություն․ ի դեմս նրա՝ ռեալ հակահեղափոխություն է ձևավորվում

«Երկիր մեդիայի» եթերում ժամեր առաջ տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը. նա ազդարարեց իր վերադարձը քաղաքականություն: Այդ հարցազրույցում հնչած մի քանի մտքերի ու շեշտադրումների շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Աղասի Ենոքյանը և փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Կարծում եմ՝ Քոչարյանը քաղաքականություն վերդարձավ՝ կապված իր ձերբակալության դեպքի հետ, որովհետև երևի նրա գերխնդիրը իր անձի անվտանգությունը և ունեցվածքը պահպանելն է: Ս. Սարգսյանի պաշոնավարման ժամանակ, երբ որ սեփականության վերաբաշխման պրոցես էր ընթանում, նա քոչարյանական ակտիվներին չկպավ, և Քոչարյանն իրեն պասիվ էր պահում: Երբեմն որոշ կուսակցությունների միջոցով դաշտը փորձարկում էր, բայց քաղաքականություն վերադառնալու հստակ մտադրություն չուներ, իսկ այժմ երբ որ վտանգված է նրա անձը, բնականաբար նաև ունեցվածքը, նա ստիպված էր քաղաքականություն վերադառնալ»,- նշեց Աղասի Ենոքյանը:

Հարցին, թե որքանով է քաղաքականություն վերադարձը երաշխավորում Քոչարյանի անվտանգությունը, երբ արդեն քրեական գործեր են հարուցված, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց. «Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռ. Քոչարյանը այսօրվա Հայաստանում քաղաքականության մեջ այլևս անելիք չունի, ասելիք չունի: Նա փորձում է քաղաքականացնել ստեղծված իրավիճակը, այն քրեական գործը, որը կապված է իր հետ: Քոչարյանի հայտարարություններից ու հեռուստաջղաձգումներից այլևս որևէ մեկը չի տպավորվում:

Ռևանշիստական ուժերի՝ քանակապես այդ շատ նեղ շրջանակի մոտ նա կարող է երևալ որպես հույս կամ հնարավոր բյուրեղացման կետ, բայց այդ ամենը որևէ հեռանկար չունի»:

Աղասի Ենոքյանն ընդգծեց, որ ի դեմս Քոչարյանի՝ ռեալ հակահեղափոխություն է ձևավորվում: Ռ. Մեհրաբյանը հավելեց. «Հակահեղափոխական ճամբարի տարրերի հետ, որ արդեն ուրվագծվում են, Ռուսաստանի դեսպանը Երևանում ակտիվ հանդիպումների մեջ է: Մոսկվան ներքուստ թշնամաբար է վերաբերվում այս հեղափոխությանը և միջոցների մեջ խտրականություն չի դնելու՝ տապալելու այն»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում