Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Արսենալից»՝ միայն Մխիթարյանը. Հայ ֆուտբոլիստը կարող է լավագույններից մեկը դառնալ Ա սերիայում

Հռոմի «Ռոման» Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչում է։ Իտալական թիմը լարված պայքարում երկու հանդիպումների արդյունքում 2։1 հաշվով հաղթեց բելգիական «Գենտին»։ Առաջին խաղում 1։0 հաշվով առավելության հասնելուց հետո «Ռոման» երեկ հյուրընկալվելիս հանդիպումն ավարտեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Հանդիպման միակ գնդակը Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո խփեց հոլանդացի Ջասթին Կլյուվերտը։ Երկրորդ խաղում անընդմեջ մեր ֆուտբոլիստը դարձավ գոլային փոխանցման հեղինակ՝ էապես նպաստելով իր թիմի հաջողությանը։

Օրեր առաջ Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրում «Ռոման» 4 անպատասխան գնդակ էր խփել «Լեչեի» դարպասը։ Այս մրցավեճում Մխիթարյանը, դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ, ճանաչվել էր մրցավեճի լավագույն ֆուտբոլիստ։

«Ռոման» շարունակում է պայքարը երկու կարևոր մրցաշարերում՝ Իտալիայի առաջնությունում և Եվրոպա լիգայում։ Թիմի առաջ խնդիր է դրված գալիք մրցաշրջանում հանդես գալու Չեմպիոնների լիգայի խաղարկությունում։ Խնդիրը լուծելու համար Պաուլու Ֆոնսեկայի թիմին անհրաժեշտ է Իտալիայի առաջնությունում տեղ զբաղեցնել լավագույն քառյակում կամ նվաճել Եվրոպա լիգայի գավաթը։ Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի հաղթողը հաջորդ մրցաշրջանում իրավունք է ստանում խաղալու Չեմպիոնների լիգայի խաղարկությունում։

Ինչևէ, վերջին մի քանի հանդիպումներում ցույց տված տպավորիչ խաղերից հետո Մխիթարյանը կրկին հայտնվել է թե՛ իտալական մամուլի և թե՛ «Ռոմայի» ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Խնդիրն է այն, թե կցանկանա՞ արդյոք հռոմեական թիմը պայմանագիր կնքել մեր ֆուտբոլիստի հետ։ Մխիթարյանի վարձակալության ժամկետն ավարտվում է երեք ամսից, և եթե կողմերը համաձայնության չգան, հայ ֆուտբոլիստը կվերադառնա Լոնդոնի «Արսենալ»։

Դեռևս «Լեչեի» հետ հանդիպումից առաջ Մխիթարյանը չէր թաքցրել, որ ցանկանում է մնալ Իտալիայում։ Արդեն «Լեչեի» հետ հանդիպումից հետո Մխիթարյանին թիմում պահելու մասին խոսել էր նաև Ֆոնսեկան։ «Սմոլինգը գերազանց մարդ է, անհավանական պրոֆեսիոնալ։ Նա շատ հեշտ հարմարվեց իտալական ֆուտբոլին։ Նրան բոլորը սիրում են «Ռոմայում», քանի որ նա իսկական պրոֆեսիոնալ է։ Կցանկանայի, որ նա մնար։ Զրուցում ենք այդ թեմայով։ Նա շատ կարևոր է մեր թիմի համար։ Մխիթարյանը վնասվածքներ ունեցավ, բայց հիմա վերադառնում է և ապացուցում իր վարպետությունը։ Նա խաղադաշտում գերազանց որոշումներ ընդունող խաղացող է։ Կցանկանայի, որ նա էլ մնար»,- նշել էր պորտուգալացի մասնագետը։

Անդրադառնալով «Լեչեի» դեմ խաղին՝ նշել էինք, որ Մխիթարյանի առաջնային խնդիրը «Ռոմայի» տիտղոս նվաճելու ճանապարհին ներդրում ունենալն է։ Եթե մեր ֆուտբոլիստը շարունակի նույն ոգով խաղալ, վստահ ենք, որ իտալական ակումբը միջոցներ չի խնայի նրա տրանսֆերը ձեռք բերելու համար։

Երեկ մեր ֆուտբոլիստը ևս մեկ քայլ կատարեց թիմում ամրապնդվելու գործում։ Ի դեպ, «Գենտի» հետ հանդիպումից հետո մեր ֆուտբոլիստի մասին խոսել է հայտնի ռումինացի մասնագետ Միրչա Լուչեսկուն, ում գլխավորությամբ Մխիթարյանը խաղացել է Դոնեցկի «Շախտյորում»։ «Մխիթարյանն ամենաուժեղ ֆուտբոլիստն է, որին ես երբևէ մարզել եմ: Այո, եղել են Վիլիանը, Դուգլասը Կոստան, Ֆերնանդինյոն, բայց Հենրիխը յուրահատուկ է, նա շատ խելացի խաղացող է: Երբ նա ստանում է ազատ տարածություն, նրան կանգնեցնել հնարավոր չէ: Կարծում եմ՝ նրա իդեալական դիրքը հարձակողական կիսապաշտպանն է: Սկզբում նա խաղում էր 8 համարի դիրքում, սակայն հետո ես նրան տարա ավելի առաջ, և նա խփեց 25 գոլ: Նա գրոհ եզրափակող է, որին պետք են բաց տարածություններ: Մխիթարյանը կարող է լավագույններից մեկը դառնալ Ա Սերիայում, ցավալի է, որ նրան խանգարում են վնասվածքները»,- նշել է Լուչեսկուն։

Ինչևէ, հետաքրքիր զուգադիպությամբ Մխիթարյանի նախկին երեք ակումբները ելույթ ունեցան Եվրոպա լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակչում։ Դոնեցկի «Շախտյորը» առաջին խաղում պորտուգալական «Պորտուին» 2։1 հաշվով հաղթելուց հետո երեկ մրցակցի հարկի տակ՝ ոչ-ոքի՝ 3։3 խաղաց և դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ։ Հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։ Վերջինս առաջին խաղում մրցակցի հարկի տակ 1։1 էր խաղացել բելգիական «Բրյուգեի» հետ։ Երեկ անգլիական ակումբը սեփական հարկի տակ ջախջախիչ հաղթանակ տարավ 5։0 հաշվով։

Եվ վերջապես, Լոնդոնի «Արսենալը» գերդրամատիկ պայքարում, զիջելով հունական «Օլիմպիակոսին», դուրս մնաց Եվրոպա լիգայից։ Առաջին խաղում «Արսենալը» Աթենքում առավելության էր հասել 1։0 հաշվով՝ մեկ ոտքով հայտնվելով 1/8-րդ եզրափակչում։ Երեկվա խաղում հունական թիմը երկրորդ կեսում հաջողության հասավ և պահպանեց 1։0 հաշիվը։ Լրացուցիչ ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Պյեր Էմերիկ Օբամեյանգը ֆանտաստիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ ցնծություն պարգևելով «Էմիրեյթս» մարզադաշտի հազարավոր երկրպագուներին։ Ընդամենը երկու րոպե հետո, սակայն, ամբողջ թիմով նետվելով առաջ՝ «Օլիմպիակոսը» խփեց նաև հաղթական գնդակը։ Սա լուրջ ձախողում էր Մխիթարյանի թիմի համար։

Ու փաստորեն Եվրոպա լիգայում «Արսենալից» առաջ է շարժվում միայն Մխիթարյանը։ Վերջինիս տրանսֆերը պատկանում է «Արսենալին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում