ՌԴ-ում 2-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսի 10,000-ից ավելի նոր դեպք է գրանցվել

ՌԴ-ում 2-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսի 10,000-ից ավելի նոր դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - ՌԴ-ում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 10,581 դեպք է գրանցվել, տեղեկացնում է դաշնային օպերատիվ շտաբը։ Երկրորդն օրն անընդմեջ 10,000-ից ավելի նոր դեպք է գրանցվում։

Մայիսի 3-ին վարակի ռեկորդային 10,633 նոր դեպք էր գրանցվել։

Մայիսի 4-ի դրությամբ ՌԴ-ում հիվանդների ընդհանուր թիվը հասել է 145,268-ի։ Մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել 1356-ի։

Ապաքինվել է ավելի քան 18,000 մարդ, գրում է «Վեդոմոստին»։

Համաճարակի մեկնարկից ի վեր Մոսկվայում 74,401 մարդ է վարակվել՝ ՌԴ-ում հիվանդացածների ընդհանուր թվի 51.2%-ը։ Նրանցից 7573-ն ապաքինվել է, իսկ 764 մարդ մահացել է։

Ռուսաստանը 7-րդն է աշխարհում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի քանակով։ Այդ են վկայում ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։ Հիվանդությունը տարածվել է 187 երկրում։ Ընդհանուր առմամբ աշխարհում ավելի քան 3․5 մլն մարդ է վարակվել, ավելի քան 1․1 մլն-ն ապաքինվել է, իսկ 247,000-ը՝ մահացել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---