Neuralink ընկերությունը մտադիր է ստեղծել հատուկ սարքեր, որոնք կտեղադրվեն կաթվածից հետո անշարժացած մարդկանց ուղեղի մեջ: Սարքը մտադիր են տեղադրել մարդու ականջի հետեւում: Իլոն Մասկի Neuralink ընկերությունը, որը զբաղվում է ուղեղ-համակարգիչների ստեղծմամբ, առաջին անգամ ներկայացրել է իր մի քանի նախագծեր:
Նախագծողները մտածում են մարդկանց ուղեղ մտցնել թելիկներ, որոնց շնորհիվ նրանք կկարողանան օգտվել սմարթֆոնից կամ համակարգչից, հաղորդում են Naked Science-ից:
Առաջին մշակումներից են “ճկուն թելերը”, որոնք փոքր քանակով, բայց արդեն օգտագործվում ենԹելերի հաստությունը 4-6 միկրոմետր է, այսինքն այն մարդու մազից բարակ է: