Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Ինչո՞ւ նոր կառավարության ծրագրում չկա որևէ բառ ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ հայ-թուրքական հարաբերությունների մասին

ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրի նախագծի (այն կարող եք բեռնել այստեղից)՝ արտաքին քաղաքականության ոլորտին վերաբերող բաժնի բովանդակությանն արդեն անդրադարձել ենք մեր նախորդ հարցազրույցներից մեկում՝ արձանագրելով, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանին՝ չնայած դրա մերձավորությանը Հայաստանին, աշխարհաքաղաքական ու անվտանգային հսկայական նշանակությանն ու փոխազդեցություններին Հարավային Կովկասի հետ, բավական ցածր նշանակություն է տրված արտաքին քաղաքական առաջնահերթությունների դասակարգման մեջ։ Բայց սա միակ ուշագրավ հանգամանքը չէ նոր կառավարության արտաքին քաղաքականության հայեցակարգի նախագծում։ Ուսումնասիրելով այն՝ պարզեցինք, որ ինչքան էլ տարօրինակ է, այնուամենայնիվ, տեքստում որևէ կետ չկա ո՛չ հարևան Թուրքիայի Հանրապետության, ո՛չ էլ նրա հետ հարաբերությունների կամ դրանց կարգավորման վերաբերյալ կառավարության դիրքորոշման մասին։ Կան կետեր, օրինակ, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը հետամուտ լինելու հանձնառության մասին, բայց «Թուրքիա» բառը կամ «հայ-թուրքական հարաբերություններ» բառակապակցությունը չեն հիշատակվում որևէ նախադասության մեջ։ Թե ո՞րն է սրա պատճառը՝ կարելի է միայն ենթադրել։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

– Պարոն Մելքոնյան, որքան էլ զարմանալի է, այնուամենայնիվ, նոր կառավարության ծրագրում որևէ բառ չկա ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Ի՞նչ եք կարծում՝ սա անփութությո՞ւն է, անուշադրությո՞ւն, հարցը չկարևորելու, անտեսելու հետևա՞նք, թե՞ դիտավորյալ արված քայլ է։ Գուցե սա ինչ-որ ուղե՞րձ է Թուրքիայի ղեկավարությանը։

– Ճիշտն ասած՝ ինձ մոտ էլ է, բնականաբար, տարակուսանք առաջացրել այն փաստը, որ կառավարության ծրագրում հայ-թուրքական հարաբերությունների, Թուրքիայի մասին անդրադարձ չկա։ Ես չեմ կարծում, թե դա այն խնդիրն է, որ պետք է անուշադրության մատնել։ Ենթադրում եմ, որ ծրագիրը կազմողները երևի թե առաջնորդվել են այն սկզբունքով, որ Թուրքիան որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ և Հայաստանի հանդեպ նրա վերաբերմունքի մեջ էական փոփոխություններ չեն նկատվում, ուստի հարցն այդ տեսանկյունից կարևորություն չունի։ Բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ Թուրքիան, հայ-թուրքական հարաբերությունները անպայմանորեն պետք է լինեն կառավարության ուշադրության կենտրոնում։ Հայ-թուրքական հարաբերություններ ասելով՝ ամենևին նկատի չունենք միայն սահմանների բացումը կամ հարաբերությունների կարգավորումը։ Հայ-թուրքական հարաբերություններ ասելով՝ նկատի ունենք լայն շրջանակ, որի մեջ տարբեր էլեմենտներ կան, և եթե անգամ Թուրքիան հրապարակավ հետաքրքրություն չի ցուցաբերում Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցի նկատմամբ՝ դա ամենևին չի նշանակում, որ Թուրքիան Հայաստանին իր ուշադրության կենտրոնում չի պահում և տարատեսակ հակահայկական ծրագրերում ուղղակի և անուղղակի մասնակցություն չի ունենում։ Բացի դրանից՝ չմոռանանք Թուրքիայում հայկական ներկայության, հայկական մշակութային ժառանգության հանգամանքը և այդ երկրի վերաբերմունքը հայկական ժառանգությանը։ Չմոռանանք պատրիարքության խնդիրը, որ կա, և փաստորեն պետությունն ուղղակիորեն միջամտում է հայ համայնքի պատրիարքության հոգևոր գործառույթներին։ Այնպես որ, կարծում եմ, որ ճիշտ կլիներ թեկուզ շատ հպանցիկ, այնուամենայնիվ, անդրադարձ լիներ, որովհետև Թուրքիան մեր անմիջական ու պրոբլեմատիկ հարևանն է, որի հետ ունենք տարատեսակ խնդիրներ, և նա անպայմանորեն պետք է լինի ցանկացած կառավարության ուշադրության կենտրոնում՝ գոնե վտանգները կանխարգելելու, հակազդելու և այլնի տեսանկյունից։ Այսպիսով, գոնե իմ կարծիքն այն է, որ ցանկալի կլիներ կառավարության ծրագրում տեսնել այդ ամենը։ Իսկ թե ինչո՞ւ տեղ չի գտել՝ թերևս ճիշտ կլինի հարցը հասցեագրել այդ ծրագիրը կազմողներին։ Վրիպել է, թե անուշադրություն է՝ երևի թե իրենք ճիշտ կպատասխանեն։ Իմ կարծիքով՝ հավանաբար առաջնորդվել են Թուրքիայի անտարբերությամբ։

– Վարչապետ դառնալուց ի վեր Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ կրկնել է նախորդ վարչակազմերի դիրքորոշումը, որ Հայաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների։ Մի կողմից, կարծես, դիրքորոշման մեջ փոփոխություն չկա, հիմա էլ դրա մասին ընդհանրապես չի նշվում։ Ինչպե՞ս եք հասկանում, ընկալում նոր ղեկավարության դիրքորոշումը։

– Ես նույնպես լսել եմ այդ հայտարարությունները, որ Հայաստանը փաստորեն շարունակում է մնալ այն նույն դիրքորոշմանը, ինչ ունեցել է տասնամյակներով, այսինքն՝ պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։ Նախորդ տարիներին Հայաստանի կողմից հնչեցված պաշտոնական ձևակերպումներից շատ տարբերվող ձևակերպումներ չեմ հանդիպել։ Այլ խոսքերով՝ չի հայտարարվել, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները համարում է այնպիսի խնդիր, որն ուշադրության արժանի չէ։ Եվ եթե նշված հայտարարությունները համադրում ենք կառավարության ծրագրի հետ՝ այնուամենայնիվ, առաջ են գալիս հարցականներ, որոնց առնչությամբ, կարծում եմ, ճիշտ կլինի, որ պարզաբանում տրվի, որովհետև կրկնում եմ՝ Թուրքիան այն պետությունը չէ և Թուրքիայից եկող սպառնալիքն այնպիսի մեղմ երևույթ չէ, որ կարելի է այն անտեսել։

– Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը հետամուտ լինելու մասին, իհարկե, կետ կա։ Հատուկ ընդգծվում է, որ «մարդկության դեմ այդ հանցագործության ճանաչումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և ժողովուրդների միջև համերաշխությանը, ինչպես նաև ոճրագործու­թյունների կանխարգելմանը»։ Սա կարելի՞ է կապել Թուրքիայի հետ։

– Իհարկե, անուղղակիորեն կարելի է կապել, որովհետև Հայոց ցեղասպանությունը ժխտող պետությունը հենց Թուրքիան է։ Թուրքիան է, որ միջազգային ամբիոններում, տարբեր հարթակներում նախաձեռնում և քաջալերում, աջակցում է ցեղասպանության ճանաչման դեմ տարատեսակ քայլերը։ Ուստի կարծում եմ, որ դա ուղղակի անդրադարձ է և քննադատություն Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության հանդեպ։ Եվ կարելի է դրական համարել այն, որ ծրագրում տեղ է գտել ոչ միայն Հայոց ցեղասպանության փաստն ու դրա ճանաչմանը հետամուտ լինելը, այլև արձանագրվել է, որ դա կարևոր գործոն է մարդկության դեմ նոր ոճրագործությունները կանխարգելելու առումով։ Պարզապես, դա երևի թե պետք է նաև կապվեր Թուրքիայի քաղաքականության հետ և էլ ավելի հստակ շեշտվեր, որ Ցեղասպանության ճանաչման խնդիրը և Ցեղասպանության ժխտումը ուղղակիորեն կապված են այդ պետության հետ, որը ժխտողական խորհրդանիշն է, և պետք է համապատասխան գնահատական ստանա նաև ծրագրում։

– Հայ-թուրքական արձանագրությունները նախկին ղեկավարության կողմից չեղարկելուց հետո՝ այս մեկ տարվա ընթացքում, Թուրքիայի դիրքորոշման, Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի մեջ ինչ-որ բան փոխվե՞լ է։

– Ճիշտն ասած՝ ես չեմ նկատում որևէ դրական փոփոխություն։ Ավելին, հայ-թուրքական հարաբերություններում նկատում եմ Թուրքիայի կողմից, ըստ էության, անտեսման՝ հստակ շարունակվող քաղաքականություն։ Նա ամեն կերպ անտեսում է Հայաստանի կողմից հնչող տեսակետները, անտեսում է այն հայտարարությունները, որ արվել են պաշտոնապես, և շարունակում է անել իր ապակառուցողական քայլերը։ Այս ընթացքում մենք անգամ հայտարարության մակարդակով որևէ լուրջ փոփոխություն չենք կարող արձանագրել։ Եվ անկախ Հայաստանից հնչող դիրքորոշումներից, որ պատրաստ են հարաբերություններ հաստատել, կամ սառեցնում ու չեղարկում են հայ-թուրքական արձանագրությունները, Թուրքիայի պահվածքը մնում է նույնը։

– Իսկ ավելի լայն՝ ռազմավարական իմաստով Թուրքիան, Ձեր կարծիքով, ի վերջո մտադրություն ունի՞ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու։ Մենք գիտենք Թուրքիայի պատմությունը, ներկայիս ղեկավարի՝ Էրդողանի, իշխող կուսակցության քաղաքականությունը, շատ ենք խոսում նրա կողմից օսմանյան արմատներին վերադառնալու ձգտումների, նեոօսմանիզմի քաղաքականության մասին։ Եթե Թուրքիան ստրատեգիապես նպատակ չունի հարաբերություններ հաստատելու ու նախապայմաններով է մեզ հետ խոսում,- թերևս Դուք էլ շատ լավ գիտեք՝ ինչ նախապայմանների մասին է խոսքը,- ինչո՞ւ մենք էլ նախապայմանների լեզվով չենք խոսում և չենք որդեգրում պահանջատիրության քաղաքականություն։

– Նախ, ուզում եմ նշել, որ այո, Թուրքիան, ըստ էության, ավելի շատ շեշտը դնում է նախապայմանների արծարծման, հրապարակայնացման, քան թե ռեալ քայլերի վրա, քանի որ այս տարիների ընթացքում, այդ նախապայմանները կրկնելուց բացի, որևէ լուրջ քայլ չի արվել։ Իսկ ինչ վերաբերում է հարցին՝ ունի՞ արդյոք Թուրքիան նպատակ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու, թե՞ ոչ, եթե դա դնենք քաղաքական առաջնահերթությունների մակարդակում՝ Թուրքիայի համար ավելի առաջնահերթ է Ադրբեջանին տարբեր մեթոդներով սիրաշահելու և հայ-թուրքական հարաբերությունները որպես այդ ամենում պատանդ ներկայացնելու քաղաքական գործելաոճը, որը նրան ավելի շոշափելի օգուտներ է տալիս։ Իսկ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումն իր համար չունի կարևորության լուրջ աստիճան։

Ինչ վերաբերում է մեր կողմից նախապայմաններ ներկայացնելու հարցին, ապա, ինչպես ասում են, քննարկելու խնդիր է, բայց այնուամենայնիվ, միջազգային ընդունված չափորոշիչների համաձայն՝ ճիշտ է, որ երկրները, այն էլ սահմանակից երկրները իրար հետ հաստատեն հարաբերություններ առանց նախապայմանների, իսկ տարատեսակ այլ խնդիրներն արդեն քննարկեն այն հարթակներում, որոնք միջազգայնորեն սահմանված են։ Այնպես որ, ես կարծում եմ՝ Հայաստանի այս դիրքորոշումը սխալ չէ, բայց ստեղծված իրավիճակում ինչ-որ առանձին շեշտադրումներ կարելի է քննարկել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում