uDays հատուկ առաջարկի շրջանակում Ucom-ում զեղչեր են նշված տեսականու համար

uDays հատուկ առաջարկի շրջանակում Ucom-ում զեղչեր են նշված տեսականու համար

PanARMENIAN.Net - Մինչև հունիսի 11-ը uDays հատուկ առաջարկի շրջանակում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել սմարթֆոնների, գաջեթների, խելացի տան սարքավորումների և էլեկտրական տրանսպորտային միջոցների նշված տեսականուց նախընտրելի ապրանքատեսակը զեղչված գներով:

Առաջիկա 2 օրվա ընթացքում, օրինակ, Realme8i սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել 69,900 դրամով նախկին 85,900-ի փոխարեն, Kyvol D6 ռոբոտ-փոշեկուլը՝ 109,900 դրամով նախկին 134,900-ի փոխարեն, Galaxy Watch 3 ժամացույցը՝ ընդամենը 89,900 դրամով նախկին 269,900 դրամի փոխարեն, իսկ Ninebot KickScooter G30 էլեկտրական ինքնագնացն ընդամենը 329,900 դրամով նախկին 439,900-ի փոխարեն։

«Ամառվա ընթացքում հաճախ են տարատեսակ առիթները, երբ մտածում ենք՝ ինչ օգտակար և կիրառելի նվեր ձեռք բերել մտերիմներին ուրախացնելու համար։ uDays-ի շրջանակներում Ucom-ն այնպիսի զեղչեր է տրամադրում, որոնց շնորհիվ գաջեթների, սմարթֆոնների, Wi-Fi մոդեմների, էլեկտրատրանսպորտի բազմազան տեսականուց նախընտրելին կարելի է ձեռք բերել շուկայում ամենամատչելի գնով»,- ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Զեղչված ապրանքատեսակների քանակը սահմանափակ է։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---