Օտարերկրյա ՏՏ ձեռնարկությունները ՀՀ-ում հարկային արտոնություններ կստանան

Օտարերկրյա ՏՏ  ձեռնարկությունները ՀՀ-ում հարկային արտոնություններ կստանան

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունն առաջարկում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկային արտոնությունները կիրառել նաև օտարերկրյա ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ձեռնարկությունների նկատմամբ: Համապատասխան նախագիծը ընդգրկված է կառավարության նոյեմբերի 22-ի նիստի օրակարգում:

Օրենքով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտներն ազատված են շահութահարկից, իսկ եկամտային հարկը կազմում է 10%:

Հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվող նախագծով օտարերկրյա ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների համար հավասար պայմաններ են ստեղծվում, ինչն իր հերթին կբերի լրացուցիչ ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև կազմակերպությունների կողմից հարկերի վճարումից խուսափելու ռիսկերի նվազեցմանը: Օրենքում փոփոխությունները կնպաստեն նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը, ոլորտի զարգացմանը, տարածաշրջանում հայկական ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացմանը, ոլորտի գրավչության բարձրացմանը, հարկային մուտքերի ավելացմանը ու կանոնակարգմանը և ՏՏ ոլորտի զարգացմանը::

2014 թվականին ստեղծվել է ՏՏ 16 ընկերություն, օրենքի ընդունումից հետո այդ թիվը նկատելիորեն դրսևորել է կայուն աճի միտում, 2015 թվականին ստեղծվել և հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր են ստացել ՏՏ 59 ընկերություն, 2016 թվականին՝ 98, 2017 թվականին՝ 272: Ստեղծված նոր ընկերություններում ստեղծվել է մոտ 2400 նոր աշխատատեղ՝ 3-3.4 մլն դրամ միջին տարեկան աշխատավարձով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---