211652_close_icon
views-count2037 դիտում article-date 21:07 07-12-2021

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այց է կատարել Հարավային մաքսատուն-վարչություն

 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ  Ռուստամ Բադասյանը դեկտեմբերի 7-ին աշխատանքային այց է կատարել Հարավային մաքսատուն-վարչություն և մաքսատուն-վարչության գործունեության գոտում գտնվող Կապան քաղաքի մաքսային հսկողության տարածք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, այցի ընթացքում ՊԵԿ նախագահն առանձնակի ուշադրություն է դարձրել տրանսպորտային միջոցների և բեռների մաքսային հսկողության կազմակերպման գործընթացներին, որի շրջանակներում կարևորել է մաքսային ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանն ուղղված շարունակական ջանքերը՝ ընդգծելով աշխատանքներն արագ և որակով իրականացնելու անհրաժեշտությունը:

Նշվում է, որ մաքսային հսկողության տարածքում շրջայցի ժամանակ Ռուստամ Բադասյանը ծանոթացել է ապրանքների պահպանման հնարավորություններին և տեխնիկական հագեցվածությանը։

Նմանատիպ նյութեր