News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, որը Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվելուց հետո մի քանի օր Լեհաստանում անցկացրեց, լքել է հանրապետության տարածքը։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ZET լեհական ռադիոն։

«Վրացական իշխանությունների կողմից հետախուզվող Միխեիլ Սաակաշվիլին լքել է Լեհաստանը», - Twitter-ի իր էջում հայտնել է ռադիոկայանը։

Ավելի վաղ Սաակաշվիլին ասել էր, որ մտադիր է երկուշաբթի լքել Լեհաստանը։ «Ես կճամփորդեմ Եվրոպայում»,-ասել է նա լրագրողներին՝ ընդգծելով, որ իր վերջնական նպատակն Ուկրաինա վերադառնալն է։ Հայտնի չէ, թե Սաակաշվիլին Լեհաստանը լքելուց հետո որ երկիր է մեկնել։

Միխեիլ Սաակաշվիլին Լեհաստան էր ժամանել օգոստոսի 4-ին՝ օգտվելով ուկրաինական անձնագրից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ