Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱԺ-ն քննարկեց հեռավար կրթություն ներդրման օրինագիծը

ԱԺ-ն քննարկեց հեռավար կրթություն ներդրման օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով մասնավորապես առաջարկվում է ներդնել հեռավար կրթության իրականացնելու մեխանիզմ՝ հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության միջոցներով:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին և «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ առաջինից երկրորդը ընթերցման ընթացքում բոլոր խմբակցությունները հեռավոր կրթության ձևակերպման հետ կապված խնդիրներ են տեսել:  «Մենք աշխատեցինք և վերաձևակերպեցինք, որ հեռավար կրթությունը կրթական ծրագրի իրականացման ձև է, հանվել է այլընտրանքային ձևը,  որպեսզի դպրոցների համար պատրվակ չդառնա, որ ամբողջությամբ անցնեն հեռավար կրթության»,-ասաց նա:

Եթե դիցուկ երկու անգամ ուսուցչի մրցույթ է  կազմակերպվում և տվյալ տեղի համար դիմորդներ չեն լինում կամ մրցույթը չի կայանում, կարող են իրականացնել հեռավար կրթություն, սակայն կարգ է սահմանվում, թե դա ինչ ժամկետով կարող է լինել, և թե հաջորդ մրցույթը երբ կարող է հայտարարվել:

Սահմանվել է նաև, որ մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները կառավարության հաստատած կարգով կարող են ներգրավվել տվյալ ուսումնական հաստատության տնօրենի ընտրության գործընթացում:  Սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է առաջին հերթին տվյալ դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունեցող երեխաներին, երկրորդը՝ տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին:

Սահմանվում են նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]