Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհու թեկնածու Քայլի Ջեները Grammy 61-րդ մրցանակաբաշխությանը ներկայացել է անհեթեթ հագուստով՝ գրում է Daily Mail-ը:
21-ամյա Ջեները հայտնվել է բարդ եռաշերտ թևքերով վարդագույն տոպով, որոնք խաչվում են պարանոցին և ավարտվում ձեռնոցներով, և նույն գույնի երկար, լայն տաբատով: Իր հանդերձանքը նա համալրել է մետաղական ներդիրներով գոտիով և սպիտակ կոշիկներով:
Ջեների երկրպագուները համացանցը լցրել են նրա զգեստի հասցեին բացասական մեկնաբանություններով։
Երեկոյի ընթացքում Ջեները ուղեկցում էր իր երիտասարդ զուգընեկորջը՝ ռեփ կատարող Թրեվիս Սքոթին։